Կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը. Իշխան Սաղաթելյան

20 Սեպտեմբերի, 2025

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյամ իր էջում գրում է.

Ես կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը: Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը, որի բյուջեն գոյանում է բացառապես մեր ժողովրդի հարկերից, դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ։

Հենց այդ շրջանակում դուք եթեր չեք հեռարձակել Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձը, հենց այդ հարթակից եք դուք ու անձամբ դու ամենալկտի քարոզչությունն իրականացրել արցախահայերի նկատմամբ, հենց դու ես կեղծ հոգևորականի հետ հարցազրույց վարել, հենց դու ես հանրության շրջանում կեղծ լուր տարածել, թե, իբր, Ադրբեջանում լուծարում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար ստեղծված կառույցները, առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի:

Բայց այդքան մի անհանգստացիր, մենք մեր ասելիքը որևէ հարթակում ներկայացնելու խնդիր չունենք, անգամ երբ դիմացը դու ես։ Մենք անպայման եթերում կհանդիպենք, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։

Հ.գ. Մինչ այդ կարող ես վերհիշել նախորդ հարցազրույցը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...