Կորցրել եմ որդուս, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը․ Աստղիկ Գալեյան

5 Դեկտեմբերի, 2025

 

Հայաստանի Հանրապետությունում քաոս է, քաոս բոլոր առումներով։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Աշխարհում չկա էսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն, կրոնը, որ ամբողջ երկրով մեկ բոլոր ազգերը պաշտել են իրենց կրոնը, հիմա տեսնում ենք մի անհավանական բան, որ այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը: Ցավալի երևույթ է սա մեր ազգի համար, որովհետև կատարվողը հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։ ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական...

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։ Օրաթերթի աղբյուրների...

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԵԽԽՎ պատվիրակ Դամիեն Կոտյեի զեկույցը, թեև մեղմ ձևակերպումներով, արձանագրում է վերջին ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ, կաշառքի փորձեր ու ընդդիմության վրա ճնշումներ։ Նշվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի...