Կոչ ենք անում դադարեցնել «բռնnւթյան շղթան»․ Հռոմի պապ

1 Մարտի, 2026

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի հայտարարել է, որ «խոր մտահոգությամբ» է հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին և կոչ արել դադարեցնել այն, ինչ նա անվանել է «բռնության շղթա»։

«Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքներով կամ զենքի միջոցով, այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով», — ասել է Պապը՝ կիրակնօրյա աղոթքից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին ուղղված իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ։

Խոսելով աֆղանական և պակիստանյան ուժերի միջև շարունակվող բախումների մասին՝ նա կոչ է արել «անհապաղ վերսկսել երկխոսությունը»։

Նա նաև հիշել է Բրազիլիայի հարավ-արևելյան Մինաս Ժերայս նահանգում տեղացած հորդառատ անձրևների զոհերին և տեղահանված մարդկանց: Ըստ նահանգի հրշեջ ծառայության տվյալների՝ տարերային աղետի պատճառով զոհվել է առնվազն 46 մարդ:

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել․ Բահչելի

Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել․ Բահչելի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ և իշխող կոալիցիայում Թուրքիայի նախագահի դաշնակից Դևլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը և Բրյուսելին մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ։...

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Նոր մանրամասներ՝ բեռնատարի և գնացքի բախումից

Ինչպես հայտնել ենք, հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

ՀՀ ՊՆ-ն համալրում է «երաժշտական զինանոցը»

ՀՀ ՊՆ-ն համալրում է «երաժշտական զինանոցը»

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների...

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստի միջադեպը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստի միջադեպը

Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը...

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Արժանապատիվ Տ. Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում։ Արժանապատիվ Տ. Վահան քահանա Զաքարյանը...