«Քրիստոնյայի 33 հարց՝ ընտրության մասնակիցներին»․ Սամվել դպիր Գրիգորյան

11 Մայիսի, 2026

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը. «ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ 33 ՀԱՐՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ.
Քրիստոնյաներն ընտրության մասնակից ապագա որոշում կայացնողների, պետության կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն ունեցողների մասին կարծիք կազմելիս կամ նախապատվություն տալիս ցանկալի է առաջնորդվեն ոչ թե զգացմունքայնությամբ, անձնական համակրանքներով կամ հակակրանքներով։ Առանցքային նշանակություն պետք է ունենա այն, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք մեր երկրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ու նշանակության վերաբերյալ, թե արդյո՞ք կրողն ու պահապանն են քրիստոնեական արժեհամակարգի, թե արդյո՞ք բժշկա-կենսաբանական և սոցիալական բնագավառներում ունեն քրիստոնեական հավատի և Մայր Եկեղեցու մոտեցումների հիման վրա ձևավորված աշխարհայացք։
Այս ամենը պարզելու համար առաջարկում եմ իրեն քրիստոնյա համարող մարդուն կողմնորոշվելու նպատակով 33 հարցից բաղկացած հարցաշար, որը կարող են ուղղել վերոնշյալ հավակնորդներին։

— Մաս 1 – ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (11 հարց)
1. Դուք ընդունո՞ւմ եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) բացառիկ հոգևոր դերը Հայաստանի Հանրապետությունում և Հայ ժողովրդի կյանքում։
2. Դուք ընդունո՞ւմ եք ՀԱՍԵ նվիրապետական կարգը և որ պետությունը իրավունք չունի միջամտել Եկեղեցու գործերին, կանոնադրության և կաթողիկոսի ընտրության հարցերին, և այլն։
3. Ինչպե՞ս եք վերաբերվում կարգալույծների կողմից թեմերի առաջնորդարանների, եկեղեցիների զավթնման պետական աջակցությանը։

4. Ինչպե՞ս եք վերաբերվում դպրոցներից «Հայ եկեղեցու պամություն» առարկայի դուրս բերմանը։ Պատրա՞ստ եք վերականգնել այն։ Նաև պատրա՞ստ եք գրաբարի դասավանդումը ներդնել դպրոցական ծրագրում, որպես պարտադիր առարկա, որը կնպաստի հարուստ հոգևոր ժառանգության ուսումնասիրությանը բնագրով, Ս․Պատարագին և ժամերգություններին լիարժեք ընկալմամբ քրիստոնյաների մասնակցությանը։

5. Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության և ՀԱՍԵ գնդերեցների հոգևոր ծառայության լուծարմանը։ Ո՞րն են լինելու ձեր քայլերն այդ ուղղությամբ։
6. Ինչպե՞ս եք վերաբերվում քրեակատարողական հիմնարկներում ՀԱՍԵ սպասավորների հոգեխնամ առաքելության դադարեցմանը, ազատազրկված, կալանավորված մարդկանց հոգևոր խնամքից զրկելը։ Ո՞րն են լինելու ձեր քայլերն այդ ուղղությամբ։

7. Ինչպե՞ս եք վերաբերվում Մայր Աթոռին պետական հողատարածքներն անհատույց օգտագործման իրավունքից զրկմանը։ Ո՞րն են լինելու ձեր քայլերն այդ ուղղությամբ։
8. Ինչպե՞ս եք վերաբերվում հոգևորականների և եկեղեցական կառույցների հասցեին հնչող ատելության խոսքին։ Պատրա՞ստ եք օրենսդրորեն դատապարտել Մայր Եկեղեցու նկատմամբ թշնամանք հրահրող անհատներին կամ խմբերին։

9. Ինչպե՞ս եք տեսնում պետության և եկեղեցու համագործակցության ձևաչափը, եթե այն հիմնված չէ լինելու «եկեղեցին պետությանը ենթարկելու» տրամաբանության վրա։
10. Ո՞րն է այն մարմինը, որը որոշելու է՝ եկեղեցին «բարեփոխման» կարիք ունի՞, թե՞ ոչ։ Ինչպե՞ս եք երաշխավորելու, որ այդ գործընթացը չի վերածվելու իշխանության կողմից եկեղեցու ներքին կյանքին կամայական միջամտության։
11. Պատրա՞ստ եք ձևավորել պետություն-եկեղեցի գործընկերային հարաբերություններ երկխոսության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։

 

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...