Քրեակատարողականի պարզաբանումը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում կատարվողի մասին

Ապր 3, 2025

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է․

«Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության #Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։

Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։

Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»։

Ավելի վաղ հայտարարել ենք, որ ՄԻՊ հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ։ Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին

 

Նմանատիպ նյութեր

Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»

Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն, ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է: Ի մասնավորի, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական քաղաքականքարոզչական «գծերից» մեկը հետևողական,...

Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել․ «Հրապարակ»

Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար․ նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով...

Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»

Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Անթաքույց է, որ մարզական նախասիրություններով մենք, այդ թվում՝ տողերիս հեղինակը, օրիգինալ չենք: Այո, ֆուտբոլը մեր սիրելի մարզաձևն է, և բնական է, որ շատերի նման մենք էլ բուռն ենք արձագանքում, հատկապես, երբ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը...

67 000 դրամանոց ճարմանդ, 1 մլն-անոց շարֆեր. Իշխանության գնումները․ «Ժողովուրդ»

67 000 դրամանոց ճարմանդ, 1 մլն-անոց շարֆեր. Իշխանության գնումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է ՀՀ 2 քաղաքական դեմքերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ տարբեր պատվիրակությունների ընդունելությունների եւ այցելությունների ընթացքում ստացած նվերներին եւ դրանց գներին։...

ՀՀ ՊՆ-ն շարունակում է հերքել ադրբեջանական կողմին

ՀՀ ՊՆ-ն շարունակում է հերքել ադրբեջանական կողմին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մաիսն...