Քրեական վերաքննիչ դատարանը վերածվել է հոդվածի թվով դատական ակտ բեկանող հիմնարկի․ փաստաբան

Ապր 4, 2025

Քրեական վերաքննիչ դատարանը վերածվել է հոդվածի թվով դատական ակտ բեկանող հիմնարկի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խորը մտահոգություն է առաջացնում Քրեական վերաքննիչ դատանարի՝ որպես երկրորդ դատական ատյանի վարքը։ Վերջինս, առանց գործի դետալային հետազոտության, բեկանում է դատական ակտերը՝ ստեղծելով մի վիճակ, որ կոնկրետ  հոդվածներով, օրինակ, խափանման միջոց չպետք է փոխվի, պատիժ պայմանականորեն չպետք է կիրառվի, արդարացումները պետք է բեկանվեն։ Ընդ որում, ի սկզբանե սա ես վերագրել եմ պատահականությանը, սակայն հետազոտելով դատաական պրակտիկան հասկացա, որ սա ուրվագծված վարք է։ Երբեմն զավեշտը այն աստիճան է խորանում, որ վերաքննիչը, 3-4 տարի անց «հորինում է» կալանավորման նոր հիմքեր, որոնք երբևէ չեն եղել արձանագրված։ 9 գործով նախապատրաստվում է Եվրոպական դատարան գանգատի ներկայացում, որով հիմնավորվում է վերաքննության ձևական լինելը և կարծրատիպային հիմնավորումներով դատական ակտերի զանգվածային բեկանումները։

Հ.գ. Ինձ համար ցավն այն է, որ այս պրոցեսին «միացել» են նաև դստավորներ, ովքեր ավանդաբար ընկալվում էին որպես արդարամիտ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Արամ Սարգսյանը քաղաքական սեռափոխված է․ «ռուսի ստրուկից» մինչև «արևմուտքի գործակալ»

Արամ Սարգսյանը երկար տարիներ մոնետիզացրել է իր եղբոր սպանությունը և քաղաքական դաշտում տեղ է զբաղեցրել միայն այն պատճառով, որ Վազգեն Սարգսյանը ահաբեկիչների կողմից սպանվել է խորհրդարանում։ Այս մասին Մուրազի ժամ հաղորդման...

Քննությունների 2-րդ փուլում բուհն ու մասնագիտությունը չնշելու դեպքում դիմորդը դուրս կմնա. ԳԹԿ

Հանրապետությունում 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կավարտվի մայիսի 10-ին։ «Ինչպես գիտեք, ընդունելության քննությունները 2 փուլով են անցնում։ Դիմորդները կարող են քննություն...

Նախկին իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից սկսվել է դեռևս 2008-ից հետո. Աղվան Վարդանյան

Այս ներքին խզումը հատկապես սկսվեց երկրորդ նախագահի վերջին մեծ ասուլիսից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համակիրների...

Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարությունէ տարածել, որում ասվում է. «Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար...