Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ․ «Հրապարակ»

19 Մայիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ, Իջեւանում Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում՝ տեսնելու, թե ովքեր են ելումուտ անում։

Նշվում է, որ քրեական ոստիկանների մեծ մասը Տավուշի մարզի բնակիչներ չեն, հույս ունեցել են, թե չեն ճանաչվի, սակայն մարդիկ նրանց ճանաչել են։ Իջեւանցիները վրդովված են՝ պնդելով, որ Քրեական ոստիկանությունն զբաղված է հանրությանը ահաբեկելով։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ոստիկաններին հրահանգեց հավաքի վայրից հեռացնել զոհվածի պապիկին

Փաշինյանը ոստիկաններին հրահանգեց հավաքի վայրից հեռացնել զոհվածի պապիկին

Ազատի կացարանում այրված զինվորի պապիկի թևերը ոլորեցին, բերանը փակեցին ու տարան. հրահանգ էին կատարում: Սպիտակ քաղաքում ՔՊ քարոզարշավին Փաշինյանի ելույթի ժամանակ քաղաքացիներից մեկը բացականչում էր. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց»։ Խոսքերի հեղինակն Ազատի կացարանում...

Այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ. «Ուժեղ Հայաստան»

Այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ. «Ուժեղ Հայաստան»

Այսօր Նիկոլ Փաշինյանը հատեց բոլոր սահմանները։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը մետրոյում թիրախավորեց արցախցի կնոջը՝ իր երեխայի հետ։ Այսօր նա թիրախավորեց նաև բուժաշխատող Արփինե Սողոյանին, ով անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել Նիկոլ...

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը, հայտնում է «Ազատություն»-ը։ 2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարվա ազատազրկման: Վարչապետի շարասյան ուղեկցող...

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

«Մենք Թուրքիայի հետ վարում ենք կոնսենսուսի քաղաքականություն, մենք մշտական ​​կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք զուգահեռաբար իրականացնում ենք և՛ Հայաստան-Թուրքիա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք...