Այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ. «Ուժեղ Հայաստան»

19 Մայիսի, 2026

Այսօր Նիկոլ Փաշինյանը հատեց բոլոր սահմանները։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը մետրոյում թիրախավորեց արցախցի կնոջը՝ իր երեխայի հետ։ Այսօր նա թիրախավորեց նաև բուժաշխատող Արփինե Սողոյանին, ով անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասկացեք, թե ինչ է կատարվում։ Մեզանից արդեն խլում են կարծիք արտահայտելու իրավունքը, խոսքի ազատությունը, կնոջ նկատմամբ հարգանքը։

Երևանի փողոցներով շրջում էր հայրենիքի գողերի մի փոքրիկ խմբակ։ Այս խմբակը քարոզարշավի ընթացքում որևէ ծրագիր չունի ներկայացնելու։ Մինչդեռ Սամվել Կարապետյանը ներկայացնում է բազմաթիվ ծրագրեր, և արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն շաբաթ դրանց ավելանում են նոր, հեղափոխական նախաձեռնություններ։

Դրանց թվում են՝
• 1 միլիարդ դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար,
• 150 միլիարդ դրամ՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու նպատակով,
• չորս երեխա ունեցող ընտանիքներին՝ 2 միլիոն դրամ միանվագ աջակցություն,
• հինգերորդ երեխայի դեպքում՝ բնակարանի տրամադրում։

Անձրևները գալիս են մաքրելու։ Այն նաև փոփոխությունների խորհրդանիշ է։ Գալիս է մարդասիրության ժամանակը, գալիս է համախմբման ժամանակը, գալիս է իրավունքի գերակայության ժամանակը։ Այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ։

Այսօր շրջել ենք ամբողջ Էրեբունի վարչական շրջանով, եղել ենք նաև Նուբարաշենում և զգացել մեր հայրենակիցների դրական տրամադրությունն ու փոփոխությունների հանդեպ հույսը։ Այդ հույսը մեզ պարտավորեցնում է։

Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև մեր երկիրը պետք է ունենա լուրջ ղեկավար։ Մեր երկրի ղեկավարը չպետք է լինի այնպիսի մարդ, որի վրա նայելով՝ մենք ամաչենք ասել, որ նա Հայաստանի վարչապետն է։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...