ՔՊ-ում շատ-շատերը չդիմացան ո՛չ իշխանության, ո՛չ փողի, ո՛չ էլ վախի փորձությանը. նախկին ՔՊ-ական

Ապր 4, 2025

«Եթե իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, նա պարտվում է։ Երկրում ստեղծված իրավիճակը կարող ենք նկարագրել այսպես՝ սա ուղղակի «պռավալ» է։ Ժողովրդի սպասումները ոչ միայն չեն արդարացել, այլև մեծ հիասթափություն է առաջացել»,- 24News-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ խոսելով Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ի պարտության մասին։

«Ապացուցվեց, որ ՔՊ-ում շատ-շատերը չդիմացան ո՛չ իշխանության, ո՛չ փողի, ո՛չ էլ վախի փորձությանը։ Եթե ուզում ենք ազատ հասարակություն ձևավորել, պետք են մարդիկ, որոնք այդ փորձությունները կարող են հաղթահարել»,- ընդգծեց նախկին ՔՊ-ականը։

Նա նաև հավելեց, որ ամբողջ ժողովրդին հնարավոր չէ խաբել, և ակնհայտ է՝ ՔՊ-ի վարկանիշն ընկել է և շարունակում է ընկնել։ Ասլանյանի խոսքով՝ ժողովուրդը մեծ հիասթափություն է ապրել, քանի որ տրված խոստումներն իշխանությունները չեն կատարել։

Ասլանյանի համոզմամբ՝ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի վարչապետ․ «Բացի իր նեղ շրջապատից, ոչ մեկը նրան վարչապետ չի ուզում տեսնել․ Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն»։

Նմանատիպ նյութեր

Արամ Սարգսյանը քաղաքական սեռափոխված է․ «ռուսի ստրուկից» մինչև «արևմուտքի գործակալ»

Արամ Սարգսյանը երկար տարիներ մոնետիզացրել է իր եղբոր սպանությունը և քաղաքական դաշտում տեղ է զբաղեցրել միայն այն պատճառով, որ Վազգեն Սարգսյանը ահաբեկիչների կողմից սպանվել է խորհրդարանում։ Այս մասին Մուրազի ժամ հաղորդման...

Քննությունների 2-րդ փուլում բուհն ու մասնագիտությունը չնշելու դեպքում դիմորդը դուրս կմնա. ԳԹԿ

Հանրապետությունում 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կավարտվի մայիսի 10-ին։ «Ինչպես գիտեք, ընդունելության քննությունները 2 փուլով են անցնում։ Դիմորդները կարող են քննություն...

Նախկին իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից սկսվել է դեռևս 2008-ից հետո. Աղվան Վարդանյան

Այս ներքին խզումը հատկապես սկսվեց երկրորդ նախագահի վերջին մեծ ասուլիսից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համակիրների...

Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարությունէ տարածել, որում ասվում է. «Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար...

Մահացել է Կարապետյանների հայրը

Մահացել է Կարապետյանների հայրը

Մահացել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը։ 93-ամյա Սարգիս Կարապետյանը հայրենի Լեռնահովիտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրենն է եղել։ Հոգեհանգիստը կկայանա մայիսի 9-ին, ժամը 18։00-ին,...