ՔՊ թեկնածուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով. Տիգրան Աբրահամյան

28 Մարտի, 2025

«Այն, որ Գյուրմրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա որևէ մեկի համար, կարծում եմ, նորություն չէ»,-  այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ հեռուստաբանավեճի ժամանակ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար»։ 

«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ Արցախը և Արցախի ՊԲ-ում ծառայությունը շատերիս համար եղել է հպարտություն, շատերս մեր ծառայությունն Արցախի ՊԲ-ում կատարել ենք պատվով և այսօր էլ այդ հիշողությունները դաջված են բոլորիս սրտում»,- նշեց նա։

Անդրադառնալով Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, տներում խուզարկություններին, Աբրահամյանն ասաց. «Այն, ինչ երեկ տեղ ունեցավ Գյումրիում, անոնսը ստացել էր չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ, երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հանձնարարություն իջեցրեց իրավապահ համակարգին գործելու իր պատկերացումների շրջանակներում, իսկ սրա հիմքում ոչ թե օրենքն է, ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխող ուժի առաջնահերթությունները, որոնք արտահայտվում են ձերբակալությունների, ճնշումների քարոզչական անթույլատրելի միջոցների կիրառմամբ»։ 

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված...

Այստեղ օրենք չկա, վերևից եկած հրամաններ են կատարում․ Արթուր Սարգսյան 

Մենք մի տարի այս դահլիճում տեսել ենք, որ այստեղ ապօրինություններ են, օրենք չկա, վերևից եկած հրամաններ են կատարում։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ «Ճիշտն ասած, ես չէի ուզի,...

Փաստաբանները փորձեցին դատախազին բացատրել, որ 8-րդ և 9-րդ գումարման ԱԺ-ները տարբեր են 

Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ներկայացրեց տնային կալանքի տակ գտնվող «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու վերաբերյալ՝ շեշտելով նրա ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր լինելու հանգամանքը, ինչին դատախազը դեմ էր։...

Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածnվ uպանել են իրենց մորը

Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածnվ uպանել են իրենց մորը

Բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկած ու կիսակառույց շինությունում թաղած սպանությnւնը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․...

Արթուր Սարգսյանը րոպե շուտ պետք է ազատ արձակվի․ Արամ Վարդևանյան 

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, ըստ որի՝ Մխիթար Զաքարյանը հուլիսի 22-ից հանդիսացել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նշվածը վկայական տրամադրելու պահն է։ Հետևաբար, ասածս...