ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին․ «Հրապարակ»

Ապր 19, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն անթիվ-անհամար քննարկումներ է արել, վերլուծել պարտության պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում են քննարկել եւ գտել, որ պատճառն ընտրողների ակտիվ մասնակցությունն էր` ընդհանուր թվում իրենց ձայները փոքր տոկոս են կազմել:

Նախորդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն մոտ 8 հազար ձայն էր հավաքել, հիմա՝ մոտ 17 հազար։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է՝ մոտ 10 հազար ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե ՔՊ-ինն է, այլ՝ Սարիկինը։

Որոշում է կայացվել, որ պետք է մասնակցեն ավագանու հաջորդ նիստերին, չնայած առաջին նիստը բոյկոտել են եւ կբոյկոտեն նաեւ այսօրվա՝ Վարդան Ղուկասյանի ինաուգուրացիայի նիստը։ Ի դեպ, մեկ տարի՝ մինչեւ 2026-ի ապրիլի կեսերը, ավագանին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել․ օրենքն է արգելում:

ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա, եւ ավագանու գործունեությունը կտապալվի` կգնան արտահերթ ընտրությունների: Իսկ եթե ոչ` շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերն իրավական ճանապարհով կլուծեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը նստել ա տաք սենյակներում․ ժողովո՛ւրդ, դե արի՝ ապրի. Արևշատի բնակիչ

Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Արևշատ գյուղի բնակիչները լրագրողների հետ զրույցում նշում են, որ հեկտարներով բերք են կորցրել, իսկ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն: Գյուղացիների խոսքով իրենց...

Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում...

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը չընդունվեց: «Նախագծին դեմ քվեարկեցինք նաև այն պատճառով, որ ընդդիմությունն այս նախագիծը...

Լրիվ բերքը վնասվել է, ոչ մի լուծում, ոչ մի բան կառավարությունից. Գյուղացի

Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Արևշատ գյուղի բնակիչները լրագրողների հետ զրույցում նշում են, որ հեկտարներով բերք են կորցրել, իսկ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն: Գյուղացիների...

Դե սադրել են, թաղապետն էլ ստիպված ծեծել է․ Գառնիկ Դանիելյանը հեգնեց  

Ոչ ոք իրավունք չունի լրագրողի հետ խոսել այդ բառապաշարով և այդ խոսույթով, անկախ նրանից՝ կլինի ընդդիմադիր, թե իշխանական պատգամավոր: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ...