ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»

12 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում․ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին՝ պատժում նույնական արարքի համար։

2026 թ. հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով՝ կապված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (աշխարհիկ անունով՝ Արման Սարոյան) գործի հետ, այսինքն՝ դատական ակտը չկատարելու համար։

Խոսքը վերաբերում է դատարանի որոշմանը, որով արգելվել էր խոչընդոտել նրան՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իր լիազորությունները իրականացնելու հարցում։ Մինչդեռ հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Սարոյանին։ Հենց այս համատեքստում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և մի շարք հոգևորականների նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ մեղադրանքներ են առաջադրվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս հայտարարել է, որ ինքը որոշումներ կայացնող մարմին չէ և միայն արձանագրումներ է կատարել։

Բայց նույն արարքը անտեսվում է, քանի որ ՔՊ քարտուղարն է

Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում։

Խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը 2023 թ. ապրիլի 4-ին ԱԺ նիստում սպառնացել էր կտրել Ղազարյանի լեզուն և ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում և հրապարակային ներողություն խնդրել, սակայն, ըստ Ղազարյանի, Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։

Այսինքն՝ կրկին գործ ունենք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարման հարցի հետ։ Օրենսդրությունը հստակ է՝ դատական ակտը պարտադիր է կատարման համար, իսկ դրա միտումնավոր չկատարումը քրեորեն պատժելի արարք է։

Սակայն այստեղ նկատելի է էական տարբերություն․
Եկեղեցու ներկայացուցիչների դեպքում՝ մի քանի օրում նախաձեռնվում է քրեական վարույթ, ընտրվում է խափանման միջոց։
Իշխանական պատգամավորի դեպքում՝ հաղորդումն ուղարկվում է դատախազություն, բայց հանրությունը դեռևս չի տեսնում նույն արագությամբ և նույն խստությամբ արձագանք։

Հարցը միայն Եկեղեցու և իշխանության հարաբերությունների մասին չէ։ Հարցը իրավական պետության հիմքային սկզբունքի մասին է՝ օրենքի առջև բոլորի հավասարության։

Եթե դատական ակտի չկատարումը հանցագործություն է, ապա այն հանցագործություն է թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, թե՛ իշխող խմբակցության քարտուղարի պարագայում։

Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ՝ օրենքը խիստ է նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում քաղաքական իշխանությանը, և հանդուրժող՝ նրանց նկատմամբ, ովքեր այդ իշխանության ներսում են։ Իսկ սա արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության մասին է»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...