ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am

25 Հուլիսի, 2025

Armlur.am-ը գրում է․ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՝ կաշառքի միջնորդության՝ պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։

Այսպես. Արամ Տեր-Խաչատրյանը 2015 թվականի նոյեմբերի 20-ից հանդիսացել է «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերության մասնակից, ինչպես նաև՝ տնօրեն։ Վերջինիս պատկանող ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 7310 առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեում գտնվող, 01- 0004-01-06-0548 կադաստրային ծածկագրով, 2160մ2 մակերեսով հողատարածքը, որում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար դեռևս 2011 թվականի մայիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 01/18-Շ-102 շինարարության թույլտվությունը՝ 1100 օր ժամկետով։ «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիշյալ` Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեի հողատարածքում կառուցապատման համար քաղաքաշինական հնարավոր խոչընդոտների, այդ թվում՝ շինարարության թույլտվության չտրամադրման, նախկինում տրված շինարարության թույլտվության ժամկետը չերկարաձգելու մտավախության մասին Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբերին տեղեկացրել է իր ծանոթ Գևորգ Գևորգյանին՝ նշելով խնդրի դրական լուծման դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրաստակամության մասին։
Արամ Տեր-Խաչատրյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, Գևորգ Գևորգյանը նրան խորհուրդ է տվել իր միջոցով դիմել՝ ծանոթին՝ Թաթուլ Ասիլյանին՝ հայտնելով, որ նա անհրաժեշտ կապեր ունի համապատասխան պաշտոնատար անձանց շրջանում։ Ընդունելով Գևորգ Գևորգյանի խորհուրդը՝ Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նրա միջոցով վերոհիշյալ խնդրի մասին տեղեկացրել է Թաթուլ Ասիլյանին: Տեղեկանալով Արամ Տեր-Խաչատրյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին և նպատակ չունենալով նրան պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը Գևորգ Գևորգյանին վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Ընդ որում, Թաթուլ Ասիյանը Գևորգ Գևորգյանին հայտնել է նաև, թե իբր հիշյալ՝ 80.000.000 ՀՀ դրամից շուրջ 40-50.000.000 ՀՀ դրամն իր ծանոթ պաշտոնատար անձինք պահանջել են որպես կաշառք, իսկ գործընթացը սկսելու համար նախնական անհրաժեշտ է նրանց փոխանցել 40.000.000 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին...

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի...

Թրամփը ձախողել է․ հանրապետականները կորցնում են դիրքերը․ Reuters

Թրամփը ձախողել է․ հանրապետականները կորցնում են դիրքերը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան է կորցրել իր քաղաքական դիրքերը, որ հանրապետականները զրկվել են իրենց ավանդական առավելությունից միանգամից երկու հարցում, որոնք սովորաբար համարվում են կուսակցության ուժեղ կողմերը՝ տնտեսության և ազգային անվտանգության ոլորտներում։ Այս շաբաթ...

Դաշտավանում քաղաքացիները միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով․ ՆԳՆ պարզաբանումը

Դաշտավանում քաղաքացիները միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով․ ՆԳՆ պարզաբանումը

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ...

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Արաղչի

Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մի քանի երկրներ շարունակում են աշխատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։ «Որոշ երկրներ դեռևս փորձում են հնարավորություն ստեղծել բանակցությունների վերսկսման համար», – ասել է...