ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը․ «Ժողովուրդ»

10 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ:

ՔՊ-ում հաճախ է քննարկվում «քաղաքական դաշտը մաքրելու» ռազմավարությունը՝ ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիահարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։

Պատահական չէ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս, հիշեցնենք, երեկ բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին՝ մամուլի ասուլիսում վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր եւ ճնշող հարցերին։

ՔՊ-ի ներսում, մեր տեղեկություններով, հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ։ Այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում եւ մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել:

Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանության վարքագիծը այլեւս հիշեցնում է ոչ թե մրցակցային, այլ ճնշման մոդել. ՔՊ-ն չի պատրաստվում հանդուրժել որեւէ այլընտրանք եւ պատրաստ է գնալ ամեն քայլի՝ մրցակիցներին քաղաքական դաշտից ուղղակի դուրս մղելու համար։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...