Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները․ «Հրապարակ»

11 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որն ինքն իրեն 90 հազար դրամով պարգեւատրել էր, հետո գումարը հետ վերադարձրել բյուջե, շարունակում է արտառոց որոշումներ կայացրել:

Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկացանք, որ նա համայնքի բյուջեից 2 հազար դրամ է դուրս գրել, դրանով ծաղիկ է գնել եւ 1804 թ. օգոստոսի 21-ի ռուս-պարսկական ճակատամարտում զոհված հայ եւ ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանին է խոնարհել:

Համայնքապետի մեկ այլ որոշման մեջ կարդում ենք. «Շիրակամուտի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Հրանուշ Շիրակի Իվանյանի հետ 2021 թ. հոկտեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագրի 7.1-ին կետում եւ Շիրակամուտ համայնքի ղեկավարի 2021 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 54-Ա որոշման 1-ին կետում նշված պաշտոնավարման ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով՝ մինչեւ 2036 թվականի հոկտեմբերի 25-ը»։

Ըստ համայնքապետի՝ 2026 թվականից 5 տարով տնօրենի պաշտոնը երկարաձգելու դեպքում նա կպաշտոնավարի մինչեւ 2036 թվականը: Ի դեպ, այս «գրագետ» համայնքապետը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, որը կայանալու է նոյեմբերի 29-ին, ՔՊ-ն պատրաստվում է կրկին նրա թեկնածությունն առաջադրել:

Հ.Գ. Մեր զանգից հետո միայն 2036 թվականը կայքում դարձավ 2031 թվական:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am

Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am

2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ...

Արաղչին ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Արաղչին ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին իր առաքելության վայր մեկնելուց առաջ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքն առաջ մղելու...

Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera

Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera

Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների ութերորդ փուլը՝ նվիրված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Նրա...

ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է

ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է

Հովհաննիսյանը կրկին ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն է, այնինչ տվյալ պաշտոնի համար մինչ այս տարբեր պատճառներով նա ընդունելի չի եղել ՔՊ-ական իշխանության համար, գրում է oragirnews-ը: «Սակայն նա պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ՝ կրկին ռեկտոր դառնալու դեպքում,...

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԼՂ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԼՂ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցին մասնակցում է 58...