ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց

13 Հունիսի, 2025

Նախագիծը, բնականաբար, հետչեմքաշելու, քանիոր այն տևական ժամանակ քննարկվել է և ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը և վարչապետի ստորագրությամբ, կառավարության առաջարկներով, դրական եզրակացություններով նախագիծը եկել է Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ հունիսի 13–ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության  մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում գումարի դիմաց ավելի քիչ տևողությամբ ծառայելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ես, որպես քաղաքական թիմի անդամ, պարտավոր եմ կողմ քվեարկելու, եթե այլ կարծիք չեմ հայտնել սահմանված կարգով։ Ուզում եմ նշել, որ առաջին օրվանից, երբ նախագիծը քննարկվել է, պարոն Քոչարյանն ինձ աջակցել է նախագծի քննարկումների ժամանակ: Միշտ ասել է, որ կողմ է նախագծին:

Նաևնոյեմբերին, երբվարչապետի մոտեղելէ քննարկում, որևէ դեմ կարծիք չի հայտնել, մի քանի նախադասությունում միտք է ասել, որոնք ավելի շատ պաշտպանել են նախագիծը, առնվազն որևէ բացասական միտք չի ասել, ինչը նշանակում է, որ պարոն Քոչարյանը եղել է կողմ»,- ասաց նա։

Սարգսյանն ասաց, որ նախագիծը մարտից ինտենսիվ քննարկել են հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչը հասցնենք ընդունել:

Հայկ Սրագսյանը նա և նշեց, որ երբ նախարարական կոմիտեում նախագծի դրական եզրակացության մասին հայտնել է Քոչարյանին, նա ուրախացել է։

Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը Սարգսյանին առաջարկել էր նախագիծը երկու ամսով հանել շրջանառությունից։

Սարգսյանի ելույթնընդհատեցհանձնաժողովի նախագահԱնդրանիկՔոչարյանը: Նա բարկացած հարցրեց. «Պար՛ոն Սարգսյան, ո՞ր հանձնաժողովում, կարո՞ք եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են: «Պարո՛ն Քոչարյան, ասացի՝ չընդհատեք: Ես կհրապարակեմ Ձեր գրած մեյլը և նաև աշխատանքային քննարկման հրավերները, կհրապարակեմ հեսա հաջորդիվ»,- ի պատասխան ասաց Սարգսյանը:

«Ոնց չընդհատեմ, պարոն Սարգսյան, կեղծ բաներ ես ասում։ Հանձնաժողովի բոլոր անդամներն այստեղ են, ինչն եք քննարկել, դուք ինչ ասել եք, մինչև հիմա կեղծիք էր»,-ասաց Քոչարյանը՝ կոչ անելով հենց հիմա հրապարակել այդ մեյլը։

Հայկ Սարգսյանի խոսքով Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ինքը մեկնում է ԱՄՆ, հուլիսին կգա, կընդունեն օրինագիծը և արտահերթով երկրորդ ընթերցմամբ կընդունեն, ինչին ի պատասխան ինքը ասել է, որ կարևոր նախագիծ է և չպետք է մեկ ընթերցմամբ ընդունվի։

Սարգսյանը հայտնեց, որ ԱՄՆ-ից գալուց հետո Անդրանիկ Քոչրայանը խմբակցության նիստում ասում է, թե օրինագիծը խնդրահարույց է։

Ի վերջո, հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին։ Կողմ էր հանձնաժողովի 5, դեմ էր 4 անդամ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...