ՔՊ-ականները Անդրանիկ Քոչարյանի հարցով մտադիր են ընդդիմադիրների հետ աշխատել․ «Ժողովուրդ»

10 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմության նախագծին՝ ստեղծելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսեւորման մասով Էթիկայի հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա այս հարցում, ու, կարելի է ասել, սրտատրոփ սպասում են, թե երբ կքննարկեն ու կորոշեն, թե իրենց խմբակցությունից ովքեր կլինեն այդ հանձնաժողովի անդամները:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները Քոչարյանի հարցով պատրաստ են ընդդիմադիր ֆրակցիաների հետ աշխատել, քանի որ տեւական ժամանակ է լուրջ հակասություններ ունեն Անդրանիկ Քոչարյանի հետ:

Նշենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերից, ՔՊ-ականների ու Քոչարյանի միջեւ այնքան էին լարվել հարաբերությունները, որ նրանք նպատակ էին դրել խմբակցությունով քննարկել ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկել: Քոչարյանը ստիպված եղավ ՔՊ-ական երկու պատգամավորից (Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից) ներողություն խնդրել՝ հարթելով իրավիճակը: Բայց խմբակցությունում դեռեւս կան պատգամավորներ, որոնք ամեն գնով ցանկանում են Քոչարյանին պաշտոնանակ անել, քանի որ վերջինս ամեն առիթով վիրավորում ու զրպարտում է իր գործընկերներին:

Եվ այս առումով հանձնաժողովը ՔՊ-ականների սրտով է՝ նրան իր «տեղը ցույց տալու» համար:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաեւ այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի վերաբերյալ:

Անդրանիկ Քոչարյանը հետո նաեւ հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել էր, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, եւ որ պարզապես մեջբերել է Բագրատ սրբազան Գալստանյանին (իրականում ստելով)»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով․ «Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային...

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես...

Փոխանակ քաղաքացիների շահերը պաշտպանեն, զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և մասնավորապես մեր գործընկերներից Անդրանիկ Գևորգյանը տեսանյութում ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված...

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ Արդարադատության նախարարը չի բացառել, որ հրկիզման հետևում կանգնած են եղել...

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը։ «Դեռ վերջնական համաձայնություն չկա այն մասին, թե...