ՔՊ-ականը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ այն չառգրավեն. «Հրապարակ»

29 Մարտի, 2025

Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամ Միրզոյանը իր գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։

«Հրապարակ»-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրը պատմում է, որ հարցաքննության ժամանակ քննիչը փորձել է առգրավել Արամ Միրզոյանի հեռախոսը, վերջինս վախից խփել է այն գետնին ու կոտրել: Սակայն քննիչը հեռախոսը կոտրված վիճակում առգրավել է։

«Արամիկ Միրզոյանին 2 օր առաջ քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, երբ նրա բջջային հեռախոսը քննիչը փորձել է առգրավել, քանի որ սպանության և թմրանյութի վերաբերյալ կարևոր տեղեկատվության կար հեռախոսի մեջ, Արամիկը քննիչի սենյակում վերջին այֆոնը տվել է գետնին, ջարդել, որ հետքերը կորի»,- պատմել է լրատվամիջոցի աղբյուրը։

Ավելի վաղ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանում իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել: Սա այն նույն գազալցակայանն է, որտեղ օրեր առաջ սպանվել է 35-ամյա Արթուր Պարոնյանը: Սպանության մեջ կասկածվողը քաղաքապետի ամուսնու մտերիմ ընկեր Կարեն Ադամյանն է, մականունը՝ «Ճապ»:

Ըստ «Հրապարակ»-ի՝ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ,  չի բացառվում, որ վեճի և սպանության հիմքում էլ քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- լրատվամիջոցին ասել է Վաղարշապատի բնակիչներից մեկը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։...

Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։ Արդեն մի քանի օր է՝...

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։ Մեզ ահազանգել են մայրաքաղաքում...

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը,...

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել...