ՔՊ-ական ո՞ր կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ»

28 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, և եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում հինգը կին կլինի:

Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների` ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը` Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին և անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը: Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա պահելու, նա այժմ հղի է: Իսկ կանանց քվոտայով այդ հինգ տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի «կասսիրն» է, եղել է նրա թերթի հաշվապահը, իսկ այժմ՝ ամենավստահելիներից է և տեղեկացված է իշխանական բոլոր ստվերային գործարքներից:

Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են՝ Փաշինյանը առանձահատուկ վերաբերմունք ունի, կընտրվեն Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած երկու տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիքնազ Տիգրանյանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջեւ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։

Եվ չնայած նա ամեն ինչ անում էր, որ մբա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ: Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ձախողել է սփյուռքի կառույցների, մասնավորապես լոբբիստական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակների հետ աշխատանքը, չի կարողացել Թրամփի թիմի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ Բայդենի վարչակազմի հետ էր բացառապես շփվում եւ նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա։

Հնարավոր է՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրան փոխարինի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...