ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

26 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին այլևս չկա նախընտրական ցուցակում։ Ընկերոջ կնոջ պատմությունը խանգարեց նրա կարիերային։ Բայց, մինչ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալը, վերջին տարիներին նկատելիորեն աճել է նրա ունեցվածքը։

Եթե 2021 թվականին պատգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է․ հայտարարագրերում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոարժույթ և միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։

Ցիրունյանը ՏՏ ոլորտից քաղաքականություն եկած գործիչներից էր։ Դեռ 2001-ից աշխատել է որպես ծրագրավորող տարբեր ընկերություններում, իսկ 2014-2020 թվականներին եղել է «Matersson» ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ 2018-ին հայտնվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, ապա 2020-ից դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021-ին կրկին մանդատ ստացավ՝ արդեն ՔՊ ցուցակով։

Սակայն այս ընտրություններին նրա անունը ցուցակում չկա։

Մինչդեռ նրա հայտարարագրերը հետաքրքիր պատկեր են բացում։2021 թվական — զրոյական անշարժ գույք։
Չի հայտարարագրել ո՛չ տուն, ո՛չ հողամաս, ո՛չ էլ մեքենա։ Ունեցել է 280 հազար դրամ բանկային միջոց, 18 հազար դոլար և 8.25 մլն դրամ կանխիկ գումար։ ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7.3 մլն դրամ։

2022 թվական — առաջին ձեռքբերումը։
Ձեռք է բերում առաջին անշարժ գույքը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։ Միաժամանակ հայտարարագրում է նաև «Մատտերսոն Հոմ» ՍՊԸ-ում 50 տոկոս բաժնեմաս։ Կանխիկ միջոցները շարունակում են մնալ միլիոնների մակարդակում։

2023 թվական — ունեցվածքի արագ ընդլայնում։
Գնում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս՝ 1.5 մլն և 2.5 մլն դրամ արժեքներով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անավարտ շինություն՝ 3.85 մլն դրամով։ Նույն տարում հայտարարագրում է նաև 2014 թվականի արտադրության LEXUS ավտոմեքենա, որը գտնվել է իր փաստացի տնօրինության տակ։

2024 թվական — նոր հողամաս, նոր եկամուտներ։
Արդեն հայտարարագրում ունի 4 անշարժ գույք և ձեռք է բերում ևս մեկ հողամաս՝ Ապարանում։ Բացի պատգամավորական աշխատավարձից, հայտարարագրում է նաև 3.5 մլն դրամ վարձակալության եկամուտ։

2025 թվական — արդեն 5 անշարժ գույք։
Հայտարարագրում նշվում են՝

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում հողամաս և ամառանոց,
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս,
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։

Այս անգամ մեքենա չի հայտարարագրել, սակայն առկա է 0.5 BITCOIN կրիպտոակտիվ։ Բանկային հաշիվներին՝ ընդամենը 170 հազար դրամ, բայց միաժամանակ կանխիկ՝ հազարավոր դոլարներ և միլիոնավոր դրամներ։ Բացի այդ՝ հայտարարագրել է ավելի քան 8 մլն դրամ վարկային պարտավորություն և 8 մլն դրամ գյուղատնտեսական գործունեության ծախս։

Փաստորեն, ընդամենը մի քանի տարվա ընթացքում պատգամավորի հայտարարագրերում զրոյական անշարժ գույքից անցում է կատարվել 5 միավոր անշարժ գույքի․ ավելացել են ամառանոց, հողամասեր, LEXUS ավտոմեքենա, կրիպտոարժույթ և զգալի կանխիկ միջոցներ։

Ու հենց այս ֆոնին առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ նախկին ակտիվ ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին արդեն դուրս է մնացել կուսակցության ցուցակից։

Քաղաքականությունից հեռանալուց առաջ պատգամավորի ունեցվածքի այսպիսի աճը, բնականաբար, նոր հարցեր է առաջացնում հանրության համար։ Բայց, ինչպես ինքն էր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել, որը մեմ դարձավ․ «գործընթաց է երկրում, եղբայր»»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...