Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

29 Օգոստոսի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․  «Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ։ Սա իշխանության վախի դրսևորումն է։
Եթե տարիներ շարունակ «թալան» էին փնտրում, ինչո՞ւ ութ տարի սպասեցին։
Ռոբերտ Քոչարյանին արդեն չորրորդ անգամ են կալանավորում։ Սա քրեական արդարադատություն չէ, սա քաղաքական պայքարի մեթոդ է՝ մեկուսացնել այն մարդկանց, որոնք կարող են համախմբել հասարակությանը։
Բայց խնդիրը միայն ներքին չէ։
Քոչարյանի մեկուսացումը տեղի է ունենում Հայաստանի շուրջ աճող աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում։ Մեզ փորձում են համոզել, թե Ռուսաստանի հետ կապերը խզելը ինքնին «Եվրոպա գնալ» է։ Ոչ։ Անվտանգության հենարանները քանդելը դեռ Եվրոպա չէ։
Բաքվից հնչում են նոր պահանջներ՝ Սահմանադրություն, տարածքային հարցեր և նոր պարտավորություններ։ Իսկ իշխանությունը, չկարողանալով ապահովել անհրաժեշտ ներքին աջակցությունը, փորձում է հեռացնել նրանց, ովքեր կարող են դիմադրել այդ օրակարգին։
2018-ին ասում էինք՝ Քոչարյանի դեմ հետապնդումը նաև Արցախի հանձնման ճանապարհն է մաքրում։ Պատմությունը ցույց տվեց՝ ինչ եղավ հետո։
Այսօր ասում ենք նույնը՝
Քոչարյանի կալանքը ոչ թե անցյալի, այլ Հայաստանի ապագայի համար մղվող պայքարի մասն է։
Եվ այստեղ խոսքը ոչ թե մեկ մարդու մասին է։
Խոսքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...