Քննարկվում է դպրոցներում անվտանգային անցակետեր տեղադրելու հարցը

15 Մայիսի, 2025

Դպրոցականների շրջանում թմրանյութերի հնարավոր շրջանառության հարցը խիստ մտահոգիչ է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ ներքին գործերի նախարարության իրենց գործընկերներ հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում և վերջերս քննարկել են մի քանի գործիքակազմ, որոնք կարող են օգնել դպրոցներում  կանխարգելիչ աշխատանքներն առավել լավարկելու հարցում։

«Մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է։ Կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներառված չեն և իրենց համար կարող է շատ զգայուն լինել նման թեմաների մեջ մտնելը։ Հիմա փորձում ենք գործիքակազմ մշակել, տեսնենք, ինչպես կարող ենք ավագ դասարաններում, որոնք առավել ռիսկային են, կանխարգելիչ միջոցառումները խստացնել»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ հիմա աշխատանքներ են իրականացնում դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման ուղղությամբ։ Դա վերաբերում է ինչպես ֆիզիկական միջավայրին, այնպես էլ հոգեբանական անվտանգությանը։

«Առաջիկայում կմեկնարկի գործընթաց, որով նախատեսում ենք ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելքն ու մուտքն առավել կառավարելի լինի։ Այն ավելի հստակ լինի նաև էլեկտրոնային հարթակներում։ Հստակ տեսանելի կլինի, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշակերտների հաճախումները»,-ասաց Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ այժմ այդ ուղղությամբ ծառայությունների գնառաջարկների ուսումնասիրության փուլում են։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ անդամավճարների պարտքի պատճառով։  Այս մասին հայտարարել է...

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի...

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Արսեն Գևորգյանի մահվան համար․ հարց՝ Սրբուհի Գալյանին 

«Կոնկրետ այս մահվան դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է հետևյալը․ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ անձը չի հայտնել ինքնազգացողության վատացման մասին։...

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական...

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում...