Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին

Ապր 5, 2025

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշվում է, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

«Պռոշյան և Քասախ գյուղերի մեծ թվով բնակիչներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը, պահանջելով, որպեսզի կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, որով հազարավոր բնակիչների դարձրել է անարդարության զոհ:    Ըստ բնակիչների ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Այդ չակերտավոր բարեփոխումը մի շարք խնդիրներ է ստեղծելու Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների համար:

Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»,- գրում է shamshyan.com  կայքը:   Հաղորդվում է, որ գյուղացիների հետ այս պահին հանդիպում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

 

Նմանատիպ նյութեր

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությամբ՝ ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով։ «Հարգելի վարորդներ, հորդորում ենք երթևեկելիս լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և...

Ալիևը կբարձրացնի գինը, իսկ մնացածն արդեն, ԵՄ հետ այսպես ասած կսակարկի Էրդողանը. քաղաքագետ

Ալիևը կբարձրացնի գինը, իսկ մնացածն արդեն, ԵՄ հետ այսպես ասած կսակարկի Էրդողանը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադառնալով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի...

Եթե Հայաստանի անվտանգությանը սպшռնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց...

Արցախի հարցը փակված չէ․ Արցախի իրավունքները պետք է պահպանվեն․ Սեյրան Օհանյան

ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: ««Հայաստան» խմբակցության պատգամավորները միջազգային...

Մենք մեզ պարտված չենք համարում․ Շիրակի ՔՊ-ական մարզպետ 

«Մենք Գյումրիում չենք պարտվել, քանի որ այն արդյունքները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է։ 17200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ...