Օրեր առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նազարեթ Սուրենյան փողոցի 11 և 11 ա շենքերի բակում բնակվող թափառող շները հարձակվել են դպրոց հաճախող երեխաների վրա, ինչի հետևանքով 11 տարեկան տղան թեթև վնասվածքներ է ստացել։
Պարզվում է, որ բնակիչները բազմիցս ահազանգել են Երևանի քաղաքապետարան, սակայն այդպես էլ խնդիրը լուծում չի ստացել։
Դեպքից հետո երեխաները դպրոց են գնում բացառապես ծնողների ուղեկցությամբ, քանի որ մտահոգություն ունեն, որ շները կարող են դարձյալ վնասել երեխաներին։
Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով
Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...




