Քաղաքի 400 միլիոն դոլար ունեցող բյուջեի ճակատագիրը կարող է արժանանալ ԱՆԻՖ-ի 20 մլրդի ճակատագրին. ավագանու անդամ

19 Սեպտեմբերի, 2025

ՀՀ քաղաքացիների հաշվին՝ Փաշինյանի «գրեֆը» Ավինյանին:

Պետական բյուջեից 2 մլրդ դրամ կտրամադրեն փոքրամասնության «քաղաքապետին», իբր վերելակներ ու ավտոբուսներ գնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Երևանի բյուջեն մսխողներին չի բավարարում 400 միլիոն դոլարը քանի որ աջ ու ձախ վատնելով կանգնել են փաստի առաջ։

Թանկացումների հեղինակները՝ տրանսպորտից մինչև աղբահանություն ու գույքահարկ, չեն կարողանում կառավարել քաղաքը արդյունավետ։

Փաշինյան-Ավինյան տանդեմը որոշել է, որ բացի քաղաքային բյուջեն, կարելի է նաև պետականը վատնել սեփական քմահաճույքով։

Քաղաքի 400 միլիոն դոլար ունեցող բյուջեի ճակատագիրը, կարող է արժանանալ ԱՆԻՖ-ի 20մլրդի ճակատագրին։

Քիչ մնաց՝ ալան-թալանի վերջը գալու է…

Գալու է քաղաքացու «վրեժի» ժամանակը ու դա լինելու է տեղական կամ համապետական ընտրություններին ակտիվորեն մասնակցելով ու մերժելով ներկա խայտառակ վիճակը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը 3 անչափահաս երեխաներով տուն եք ուղարկել. Մեսրոպ Մանուկյան

«Մեր երկիրը խոսք եք տվել, ուղիղ դուք խոսք եք տվել, որ պիտի սիրո ու համերաշխության երկիր լինի։ Եթե կա մեկը, ով թալանել է, անարդարություն է արել, օրենքին դեմ բան է արել, պիտի պատասխան տա, բայց անտրամաբանական է՝ ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ուղարկել...

Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։ Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց...

Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք՝ ֆեյք եք հակահայկական երանգներով․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին 

««Իրական Հայաստանի» ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել։ Կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։ Դուք իրական հայկական...

Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հրահանգել է գործողություններ իրականացնել Քոչարյան ընտանիքի նկատմամբ․ Ագնեսա Խամոյան

  «Առավոտյան ժամը 7-ից սկսած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության, եթե չեմ սխալվում, Ալֆա ջոկատի ծառայողները՝ մարդիկ, որոնց ֆունկցիան ամենևին այն գործողությունները չեն, որոնք հիմա իրականացնում են...

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ,...