Քաղաքական հոգեվարքի և հոգեկան անհավասարակշռության դրսևորումներն, ավելի են սրվելու 2026-ին ընդառաջ․ Լիլիթ Գալստյան

26 Հունիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«ՀԱՄԱՌՈՏ՝ ԵՐԵԿՎԱ ՖԱՐՍԻ ՄԱՍԻՆ

1․Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում, ուր երկրի իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացրած փաշինյանը հերթական սրացման պահին բացահայտ հայտարարեց, «սաղիդ/ընդդիմությանը/ լցնելու եմ ԱԱԾ պադվալները»։

Որ ուժայիններն են այս իշխանության հենարանը՝ առավել քան ակնհայտ է։ Որ չկա ուժային, որը չի կարտարի իր հրահանգը՝ նույնպես։

2․Բնականաբար ծրագրված օպերացիայի ձնծաղիկները հայտնվեցին CIVIC-ի պադվալում, և հրապարակ նետվեց մեկ տարվա վաղեմության ինչ-որ թուղթ, որին հաջորդեց մասկի շոուն։

Անկախ այն զավեշտական բանից, որ այդ թուղթը 2024-ի թվագրություն ուներ, այդպիսի բովանդակությամբ ծրագիր կարող է կազմել համակարգիչ ունեցող միջին և դրանից էլ ցածր գիտելիքներով ցանկացած անձ, աներկբա է նաև, որ այդպիսի ծրագիր կարող է ունենալ հանրային համախմբման նպատակ ունեցող ցանկացած շարժում կամ քաղաքական հոսանք․ հակօրինական բան չկար այդտեղ։

3․ Քանի որ սա բավարար չէ, տեսարանը պետք էր հարստացնել և դարձնել «տպավորիչ»։ Անցում է կատարվում «մասկի շոու» էտապին և վրա է գալիս իրեղեն ապացույցների փուլը, ուր հանրայնացվում են մոնտաժված ձայնագրություններ, ՕՐԻՆԱԿԱՆ մեկ-երկու զենք, մանկական խաղալիքներ, ինչ-որ պտավոր գլխաշոր ու մանկակայն հրավառության պարագաներ։

4․ Սա էլ բավարար չէ․ փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում, և մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե, ահաբեկչությունը, բնականաբար, սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թուլյ կտա ապահովագրել իրեն երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրի քողով։ Իսկ միջազգայիններն էլ իհարկե պարտավոր են հավատալ և քաջալերել “պրոռուսական ագենտ ահաբեկիչների” դեմ պայքարը։

5․ Հիմա եկել է հիմնավորելու փուլը։ Եվ երկրում «մոլեգնող ահաբեկիչներին բացահայտելու, դատապարտելու» մասին տեքստեր են գրում փաշինյանի սազանդարները՝ ժողովրդավարության բաստիոնի շահառուները, որոնցից շատերն իրենց գնահատականները հնչեցրին անգամ հետախուզումներին զուգահեռ։ Հրահանգված էր ըստ սցենարի

ԵՎ՝

Ա․«Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով փաշինյանն արևմուտքից կանաչ լույս է ստանում, ազատ դառնում իր բոլոր գործողություններում։

Բ․ Փորձում է վախի ու ռեպրեսիաների գործիքակազմով 37 թ․-ի վերածել երկիրը՝ լռեցնել դիմադրության օջախները, պարզապես գլխատել հայ միտքն ու կամքը։

Գ․Ձերբակալությունների և ճնշումների ֆոնին սահուն դարձնել նոր զիջումները։

Հ․Գ․ Բնականաբար, այս ամենը՝ քաղաքական հոգեվարքի և հոգեկան անհավասարակշռության դրսևորումներն, ավելի են սրվելու 2026-ին ընդառաջ։

Գիտակցել, կազմակերպվել, չհանձնվել և հավատալ․․․»։

Նմանատիպ նյութեր

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...