Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա. «Ժողովուրդ»

2 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական բանկին կոնկրետ խնդիր է ներկայացրել՝ քաղաքացիները դժգոհում են, որ բանկերը «0% ապառիկ» կամ «անտոկոս ապառիկ» են խոստանում, բայց վարկը ձևակերպելուց հետո, պարզվում է, ամիսներ անց քաղաքացիները անտոկոս վարկի համար վճարում են տոկոս։ ԿԲ-ն մատնանշում է օրենքը, իսկ իրականությունը դրանից չի փոխվում։

«Ժողովուրդ» օրաթերթը երկարատև սպասումից հետո ԿԲ-ից ստացավ պատասխան, որը փաստացի շրջանցում է խնդրի ամենակարևոր հատվածը։ Կենտրոնական բանկը մանրամասն ներկայացնում է, որ սպառողն իրավունք ունի վարկը վաղաժամկետ մարել, որ ավել վճարումը պետք է ուղղվի մայր գումարի նվազեցմանը, որ պետք է փոխվի մարման ժամանակացույցը, և որ բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հաճախորդին։

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ-ին սա չէր հարցրել։ Մեր հարցը շատ ավելի պարզ էր․ եթե քաղաքացին, օրինակ, «անտոկոս» 6 կամ 12-ամսյա ապառիկի շրջանակում նախատեսվածից ավելի գումար է վճարում, այդ գումարը փաստացի ինչպե՞ս է հաշվանցվում, և արդյոք բանկն իրավունք ունի այն տեղափոխել հաջորդ՝ արդեն տոկոսով գործող ժամանակահատված։ ԿԲ-ի պատասխանից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։

Ավելին՝ ԿԲ-ն ինքն է ընդունում, որ ներկայացված դեպքերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է՝ խնդիր լինի վարկավորման ծախսի նվազեցման գործընթացում, և նշում է, որ ուսումնասիրության ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել վերահսկողական միջոցառումներ։ Այսինքն՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրը ԿԲ-ն ամբողջությամբ չի հերքում։ Ընդհակառակը՝ ասում է, որ հնարավոր խնդիր կա, բայց դրա վերջնական գնահատականը դեռ չկա։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ իսկ մինչ ԿԲ-ն ուսումնասիրում է, քաղաքացին ի՞նչ պետք է անի․ ինչո՞ւ պետք է վճարի անտոկոս վարկի խոստմամբ վերցված ապառիկի տոկոսները։ Բանկը նրան «0% ապառիկ» է ներկայացնում, քաղաքացին վստահում է այդ պայմանին, վերցնում է վարկը, սկսում վճարումները, ամիսներ հետո պարզվում է, որ իր կատարած ավել վճարումն աշխատում է իր դեմ։ Եվ երբեք չի լինում այնպես, որ անտոկոս վարկը հնարավոր լինի մարել վարկի ժամանակացույցից շուտ՝ իրականում անտոկոս պայմանով։

Սա սովորական պայմանագրային մանրուք չէ։ Եթե պրոդուկտը շուկայում գովազդվում է որպես «0%» կամ «անտոկոս», սպառողը պետք է հասկանա՝ ինչ է իրականում իրեն առաջարկվում։ Իսկ եթե այդ «0 տոկոսի» տակ կան այնպիսի պայմաններ, որոնց պատճառով քաղաքացին հետագայում հայտնվում է տոկոս վճարելու իրավիճակում, ապա առնվազն սպառողի տեղեկացվածության և մոլորեցման լուրջ հարց է առաջանում։

Իսկ ո՞վ է վերահսկում բանկերին։

Այս պատմության ամենահետաքրքիր հատվածը հենց այստեղ է։ Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ վերահսկող և կարգավորող մարմին է։ Հետևաբար, երբ քաղաքացիներից ստացվում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ նմանատիպ ահազանգեր, ԿԲ-ի պատասխանատվությունը միայն օրենքի դրույթները մեջբերելը չէ, այլ հարցին գլոբալ լուծում տալը՝ առավել ևս լրացուցիչ ժամանակ էին խնդրել՝ խնդիրը ուսումնասիրելու համար։ Մեր հարցման մեջ ԿԲ-ին ուղիղ հարցրել էինք՝ քանի՞ նման բողոք է ստացել վերջին երեք տարիներին, քանի՞ բանկում է ուսումնասիրել այդ պրակտիկան, արձանագրվե՞լ են արդյոք խախտումներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։ Սակայն այս հարցերի փոխարեն ստացել ենք հիմնականում օրենսդրական պարզաբանումներ։

Ստացվում է՝ մենք ԿԲ-ին հարցնում ենք՝ բանկերը սպառողին խաբո՞ւմ են, իսկ ԿԲ-ն պատասխանում է՝ ինչպես պետք է բանկերը գործեն օրենքով, բայց չի ասում՝ խաբում են, թե ոչ։ Եթե ԿԲ-ն համարում է, որ խախտում չկա, պետք է հստակ ասի։ Եթե կան խնդիրներ, պետք է հայտնի՝ որ բանկերում, ինչ ծավալով և ինչ հետևանքներով խնդիրներ կան։

Իսկ եթե ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, ապա այդ ընթացքում ինչո՞ւ է «0% ապառիկ» գովազդը շարունակում գործել նույն պայմաններով։ Որպես բանկերի լիցենավորող և վերահսկող մարմին՝ ԿԲ-ի առաքելությունը չպետք է սահմանափակվի նրանով, որ քաղաքացիներին հիշեցնի օրենքի գոյության մասին։ ԿԲ-ն պետք է պաշտպանի սպառողին։ Եվ այս դեպքում հարցը ոչ միայն բանկերին է ուղղված, այլ առաջին հերթին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ որպես այդ բանկերի լիցենզավորող մարմնի ղեկավար։ Հիշեցնենք, որ ԿԲ հիմնական գործառույթներից մեկը սպառողների իրավունքների պաշտպանությունն է։ Ըստ պաշտոնական ձևակերպման՝ «ԿԲ-ն ապահովում է, որ երկրի բոլոր ֆինանսական կազմակերպությունները գործեն ազնիվ և պատասխանատու։

Անկախ նրանից՝ սպառողը դիմում է վարկի համար, թե բացում խնայողական հաշիվ, ԿԲ-ն աշխատում է, որպեսզի նրանք ստանան արդար վերաբերմունք, ստանան համապատասխան տեղեկատվություն և խուսափեն մոլորեցնող վարքից կամ թաքնված ռիսկերից»։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ վերցնում են անտոկոս վարկ, օրինակ՝ 6 ամսով, վճարում են առաջին երեք ամիսը սահմանված գրաֆիկից շատ, այնուհետև սկսում է գործել 7-րդ ամսվա համար նախատեսված տոկոսը։ Այսինքն՝ 0 տոկոսանոց վարկը դառնում է սովորական տոկոսով վարկ։ Սա՞ է արդար վերաբերմունքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի...

ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների․ «Հրապարակ»

ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023...