Քաղաքացին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար և դարձել խարդախության զոհ․ ՆԳՆ

22 Դեկտեմբերի, 2025

Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ տրվում են արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գաղթակղությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ բնականաբար չստանալով վկայականը։

Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը՝ այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջած գումարը։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր և զգոն լինել, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։

Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։

Նմանատիպ նյութեր

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն՝ պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք,...

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի...

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր երկրի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 593 մարդ, ևս 10 990-ը վիրավորվել է։ Թարմացված տվյալները հրապարակվել են շաբաթ օրը, հաղորդել է CNN-ը։ Ավելի վաղ նույն օրը...

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արամի 90/1 հասցեում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, բարեբախտաբար տուժածներ...

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին,  տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰...