ԿԳՄՍՆ-ից հորդորում են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել. «Հրապարակ»

26 Փետրվարի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել  դպրոցներ՝ պահանջելով  հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։

Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել` ԿԳՄՍՆ-ից հորդորել են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել եւ միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը` կից գրությամբ. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Իշխանությունները, փաստորեն, հիշատակի արժանի չեն համարում հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաներին։ Գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ, ասում են՝ որոշ տնօրեններ ընկրկում են, ամաչում են այդ ապազգային որոշումն ինքնակամ կատարել։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...