Կգա օրը, և մենք կայցելենք ձեզ գլուխներս բարձր՝ պատմելու ձեր երազած պետության մասին. Գառնիկ Դանիելյան

29 Սեպտեմբերի, 2025

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.  «Թեև ամեն անգամ տղաներին այցելելիս ունենում եմ ծանր ապրումներ, Եռաբլուրը մնում է այն միակ վայրը, որտեղ կարողանում եմ մեկուսանալ, խորհել, զրուցել տղաների հետ, որոնք ավելին քան ներկա են․․․․

Այստեղ առանձին ճակատագրերն են․ ամեն մեկն ունի հերոսական մի պատմություն, սխրանքի ճանապարհ, որն արժանի է պատումի, գրքի, ֆիլմի վերածվելու։ Մեր միջի լավագույն որակների խտացումն է ննջող տղաների մեջ։ Իրենք ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի։ Քայլում ես, նայում շիրմաքարերին, կարդում անունները, որսում հայացքները և թվում է, թե բոլորը հարազատ են քեզ, ճանաչել ես երբևէ։

․․․Եվ հակասական զգացումները՝ հպարտություն, ցավ, ամոթ ու ափսոսանք, մի պահ թուլացնում են քեզ, բայց հետո հավաքում ես ուժերդ՝ հասկանալով, որ պարտք ունես, կիսատ գործ ունես։ Քայլում ես, և առջևումդ խրոխտ Արարատն է, որ պահապան հսկայի պես ուղեկցում է մեզ ամենուրեք։ Ծածանվող դրոշներն են, որոնք հիշեցնում են արյունով ձեռք բերած ազատությունն ու հաղթանակները։ Կգա օրը, և մենք կայցելենք ձեզ գլուխներս բարձր՝ պատմելու ձեր երազած պետության մասին, հանուն որի զոհաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը, մեր խոնարհ հերոսներ․․․»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...