ԿԸՀ խոսնակն ազատվել է աշխատանքից

14 Հուլիսի, 2026

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր էջում:

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ և ոչ միայն Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։

Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն ինքս ինձ համար որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։

ԿԸՀ-ում աշխատել եմ 2022 թվականի հոկտեմբերից․այս ժամանակահատվածում շուրջ 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են իրականացվել՝ Սիսիան, Անի, Վերին Դվին, Արզնի, Երևան, Ֆերիկ, Գյումրի, Փարաքար, Վաղարշապատ և վերջապես՝ #ԱԺ2026։ Ընտրությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն հասանելի է եղել ԶԼՄ-ների համար`ոչ միայն ԿԸՀ կայքում և սոցիալական հարթակում հրապարակվելու, այլև մամուլի հաղորդագրությունների տեսքով։

Անիմաստ եմ համարում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, ասուլիսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակել, բայց մեկ տվյալ կներկայացնեմ․ ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդների քանակով, այժմ այն 19 հազարից ավելի է, վերջին 3 ամիսներին էլ միջինում 4 միլիոն այցելու ունի (երբևէ առանց գովազդի ծառայություն ակտիվացնելու)։ Թերևս շնորհակալություն հայտնեմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար։ ԱԺ ընտրություններին ընդառաջ, թերևս կառույց ու կազմակերպություն չի եղել, որ որոշակի հաղորդակցություն չունենամ։

Ովքեր ինչ-որ չափով օգնել են, անչափ շնորհակալ եմ, խանգարողներին՝ ևս․ ձեր շնորհիվ ես իմ աշխատանքն ավելի լավ եմ իրականացրել։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի, մարզկենտրոն համայնքների, մարզպետարանների և մի շարք խոշոր քաղաքների՝ արդեն նախկին գործընկերներիս, ովքեր իմ խնդրանքի հիման վրա միացել են ԿԸՀ տեղեկատվական արշավին և ընտրողներին իրազեկող հաղորդագրությունները տեղադրել են իրենց պաշտոնական սոցիալական հարթակներում։ Շնորհակալ եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին աշխատանքի առաջարկի և համատեղ արդյունավետ գործակցության համար։ Իմ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է եղել բոլոր ԶԼՄ-ների համար, չի եղել ոչ արտոնյալ, ոչ էլ մերժված ԶԼՄ։

Սա իմ՝ աշխատանքի անցնելու նախապայմաններից է եղել, որն, ի դեպ, մինչև վերջ պահպանվել է։ Որպես տարիների փորձ ունեցող լրագրող, ես իհարկե ունեմ իմ կարծիքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրի վերաբերյալ, բայց որպես հանրային միջոցներից վարձատրություն ստացող պաշտոնյա ինձ համար միանշանակ էր, որ աշխատավարձ եմ ստանում բոլորի հետ հաղորդակցվելու և տեղեկատվությունը բոլորին հասանելի դարձնելու համար․ այս կարգավիճակում չկան հեղինակավորներ, հայտնիներ, կամ վատ համբավ ունեցողներ։

Այս մանրամասն հաշվետվությունն էլ հենց վերոնշյալի տրամաբանության մեջ է՝ հաշվետվություն հարկեր վճարողների առջև։ Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում և լիահույս եմ, որ հանձնաժողովն այլևս երբեք չի հրաժարվի հանրային հաշվետվողականության այն բարձր նշաձողից, որն այժմ առկա է։

ՀԳ․ Սա այս թեմայով առաջին և վերջին անդրադարձն է, խնդրում եմ այս թեմայով ինձ հարցեր չհղել, ընդունել սա որպես պաշտոնական պարզաբանում, չզանգահարել ԿԸՀ-ին վերաբերելի հարցերով, այդ թվում այն հարցով՝ թե ում զանգահարել։ Դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ՝ հնարավորություն ընձեռելով ինձ փոխարինող գտնելու:

ՀԳ1․Բաց եմ նոր առաջարկների համար»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...