ԿԸՀ ներկայացուցիչը ակնհայտ դժգոհ դեմքով քննարկում էր ՔՊ-ի հետ

27 Հունիսի, 2026

«Երեկվա մեր դիրքորոշման մեջ ես անդրադարձ կատարեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առերևույթ, մոտավորապես՝ 50%-ի չափով նախընտրական հիմնադրամում թույլատրելի ծախսերի գերազանցման մասին, ընդհանուր հաշվարկը մոտավորապես 1 միլիոն դոլարի չափով էր կազմում որը առանց առանցքային կերպով վերաբերում էր հիմնական մատակարար կազմակերպությանը՝ «Դոմինո վիդեո Փրոդաքշըն»-ին: Առաջարկում եմ նաև սահմանադրաիրավական պրակտիկան զարգարգացնելու ուղղությամբ, որպեսզի այս ծախսերի մասին հաշվետվությունները և կարգավորումներն առհասարակ ինքնանպատակ չլինեն, և մենք ունենանք դրանց իրական, բովանդակային հետազոտության, վերլուծության, շուկայական արժեքները պարզելու (մեծ ծախսերի, փոքր ծախսերի մասին չի խոսքը) հնարավորություն, որպես վկա նաև հրավիրել «Դոմինո վիդեո Փրոդաքշըն» ընկերության համապատասխան լիազոր ներկայացուցչին, որը թող բացատրություններ տա, թե ինչու է, երբ որ պետբյուջեից է ծախսերը լինում, այդքան մեծ, երբ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են ծառայություններ մատուցում, այդքան փոքր լինում։ Հասկանանք՝ պետությա՞նն են թանկ ծառայություն վաճառում, թե՞ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լավություն անում»,- Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող նիսըտի ժամանակ առաջարկությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։ ՍԴ նախագահգ Արման Դիլանյանն ասաց, որ կդիտարկեն։

Ուշագրավ է, որ Տաթևիկ Սողոյանի առաջարկի ժամանակ ՔՊ-ի և ԿԸՀ-ի հատվածում քննարկում սկսվեց, որից երևում էր, որ ԿԸՀ-ի ներկայացուցիչը ինչ-որ բանից դժգոհ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է իշխանությունը պահելու մոլուցքին․ Քրիստինե Վարդանյան 

«Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է։ Առանց որևէ հեգնանքի եմ ասում՝ որևէ միլիգրամ հեգնանքի։ Բայց հարց է՝ ի՞նչ եք արել դուք այդ...

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում կայացրին՝ հրաժարվելով մաս կազմել եկեղեցու մասին այդ քննիչ հանձնաժողովին, որ ստեղծում է խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան եւ Հայաստան ֆրակցիաները չհայտնվեցին...

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն․ Անուշ Միրզոյան

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պետք է...

Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,  ժամանակավորապես հեռացվել է բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ։ «Փաստինֆո»-ի...