ԿԸՀ նախագահն ուղղակի կատարել է հանցանք․ Ռոբերտ Քոչարյան

19 Հունիսի, 2026

«Հասկանանք՝ իսկապես ինչ է կատարվել: Ամենից արտառոցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց: Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս ու փորձում հիմնավորել, թե ինչու է դա արել, և իր հիմնավորմամբ պատճառը հետևյալն է՝ վերաքվեարկությունը լավ բան չի: Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն. հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, բացատրում է, թե ինչի համար չի կատարել այդ օրենքը, որովհետև համարում է, որ վերաքվեարկությունը, կոպիտ ասած, լավ բան չի, ու փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը, և սենց յուրահատուկ մեկնաբանությամբ, օրենքի խախտումով ինքը ուղղակի կատարել է հանցանք: Բոլոր հանձնաժողովի անդամները դա կատարել են, բայց ժամանակը, որ գա, իրենք ցուցմունք են տալու իր վրա, իր ճնշումների վրա. դա խոստովանություն է հանցագործության մասին, և դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե դա լիներ իսկապես դատախազություն»,- այս մասին Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11...

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ 13,88 % արձանագրությունների մշակումից հետո, «Единая Россия» կուսակցությունը ստանում է ձայների 57,54 %-ը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նախնական մասնակցությունը կազմել է ավելի քան 56 %։...

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը. Նարեկ Կարապետյան

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը: Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ : Իսկ գիտե՞ք՝ ինչ է...

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը: Այդ մասին հայտնում են կուսակցության...

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը։  Սիրելի՛ հայրենակիցներ,  Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների...