Կայացել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը․ Այժմ այն շարունակվում է փակ ձևաչափով  

18 Օգոստոսի, 2025

Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ պատերազմը պետք է ավարտվի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Զելենսկին նույնպես ասում է, որ այն պետք է ավարտվի, և Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այն պետք է ավարտվի։ Սա ավաղ ամենահեշտ կարգավորվող պատերազմը չէ, կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է այն բռնկվել։

Մենք չենք ուզում, որ միջուկային հակամարտություն առաջանա, որի ընթացքում ամեն ինչ մոխիր կդառնա և կոչնչանա։ Հուսով եմ՝ կկարողանանք լուծել հակամարտությունը»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հարցին՝ արդյոք համաձայնագիր կկնքվի, նա պատասխանել է. «Ոչ, ես երբեք դա չեմ ասել: Ես ասել եմ, որ մարդիկ շարունակ մահանում են, դա պետք է դադարեցվի: Այս հակամարտության մեջ երկու կողմերից էլ միլիոնավոր մարդիկ են զոհվել: Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ այդ սպանությունները դադարեցվեն»,- հավելել է նա։

Անվտանգության երաշխիքների մասին հարցին Թրամփը հայտարարել է. «Անվտանգության հարցերում վիթխարի օգնություն կլինի։ Շատ օգնություն կլինի։ Դա լավ կլինի։ Նրանք պաշտպանության առաջին գիծն են, քանի որ այնտեղ են։ Դա Եվրոպան է։ Բայց մենք նույնպես օգնելու ենք նրանց։ Մենք կներգրավվենք»։

Թեև ԱՄՆ ներկայացուցիչները խոստացել են Ուկրաինային տրամադրել 5-րդ հոդվածի անվտանգության երաշխիքներ, պարզ չէ, թե դա ինչ է նշանակում։

«Մենք կաշխատենք բոլորի հետ և կհամոզվենք, որ… դա արդյունավետ կլինի։ Մենք կաշխատենք Ռուսաստանի հետ։ Մենք կաշխատենք Ուկրաինայի հետ։ Մենք կհամոզվենք, որ դա արդյունավետ կլինի»,- ընդգծել է նա։

Հարցին՝ արդյոք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարող են ներառել ամերիկյան զորքերի մասնակցությունը, Թրամփը պատասխանել է. «Մենք ձեզ կտեղեկացնենք դրա մասին, գուցե այսօր ավելի ուշ։

Մենք հանդիպում ենք նաև մեծ երկրների յոթ ականավոր առաջնորդների հետ և կխոսենք դրա մասին։ Նրանք բոլորը կմասնակցեն, բայց օգնությունը շատ, շատ մեծ կլինի», — նշել է նա։

Թրամփը նաև նշել է, որ հանդիպումից անմիջապես հետո կզանգի Վլադիմիր Պուտինին․ «Ես հենց նոր անուղղակիորեն խոսեցի նախագահ Պուտինի հետ, և այս հանդիպումներից անմիջապես հետո այսօր կզանգահարենք միմյանց, և, հնարավոր է, եռակողմ հանդիպում ունենանք»։

 

Նմանատիպ նյութեր

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...