Կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը

Ապր 17, 2025

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։

Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով:

Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով

Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությանը: Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք կարող»,- ասել է նա՝ անդրադառնալով Ուկրաինայում եվրոպական...

Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին

Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Շիմալյանն ահազանգում է, որ այսօր այգում զբոսնելիս ծառի մի հատված պոկվել եւ ընկել է իր գլխին։ «Այսօր 11.05.2025-ին ժամը 16։40 սահմմաններում Երևանում Քանաքեռ հեկ թաղամասի Ղափանցյան փողոցի հարակից այգում տհաճ դեպք տեղի ունեցավ ինձ հետ։ Նշված...

Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր. ՆԳՆ

Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր. ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են, որ  ՓԾ-ն արձագանքում է քամու հետևանքով վնասների վերաբերյալ բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։ «Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ...

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում: Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։ Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի...

Կոկաի՞ն. ինչ են թաքցրել Մակրոնն ու Մերցը գնացքում

X սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են, թե ինչ են Մերցն ու Մարկոնը փորձել թաքցնել լրագրողներից Կիև կատարած իրենց ուղևորության ժամանակ։ Ոմանք կարծում են, որ արևմտյան առաջնորդներին կարող են բռնել թմրանյութեր...