Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ. Հայ գործարարների ասոցիացիա

14 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում կայացավ Հայ Գործարարների Ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge-ը՝ Buissup-ի նոր ձևաչափը, որի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներն աշխատեցին խոշոր ընկերությունների կողմից ներկայացված իրական բիզնես մարտահրավերների շուրջ՝ մշակելով դրանց համար կիրառելի լուծումներ։

Ծրագրի մեկնարկին մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։ Առաջին օրվա ընթացքում ընկերությունները ներկայացրեցին իրենց իրական բիզնես մարտահրավերները, որոնց շուրջ մասնակիցները հետագա օրերին աշխատեցին ձևավորված բազմապրոֆիլ թիմերով։

Buissup Challenge-ին իրենց բիզնես մարտահրավերներն էին ներկայացրել Ucom-ը, Union LLC-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը, Dalma Garden Mall-ը և Bacon Product-ը։

Մասնակիցների առջև դրված խնդիրներն ընդգրկում էին բիզնեսի զարգացման մի շարք արդիական ուղղություններ՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։

Թիմերին աշխատանքի ամբողջ ընթացքում աջակցեցին ոլորտային փորձագետներն ու մենթորները՝ ուղղորդելով գաղափարների մշակման, վերլուծության և վերջնական լուծումների ձևավորման փուլերում։ Հայտնի խոսնակների մասնակցությամբ պանելային քննարկումն ու փորձագիտական ելույթներն իրենց հերթին նպաստեցին թիմերի գաղափարների արդյունավետ մշակմանը։

Ծրագրի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվեցին աշխատանքային և նեթվորքինգ ձևաչափով հանդիպումներ, որոնք հնարավորություն տվեցին տարբեր մասնագիտական փորձառություն ունեցող մարդկանց համագործակցել, փոխանակել գիտելիքն ու փորձը և ձևավորել նոր մասնագիտական կապեր։

Challenge-ի եզրափակիչ օրը թիմերն իրենց մշակած լուծումները ներկայացրեցին համապատասխան ընկերությունների ներկայացուցիչներին։ Ներկայացումների արդյունքում գնահատվեցին առաջարկների կիրառելիությունը, նորարարությունը, բիզնես ազդեցությունը և խնդրի նկատմամբ մոտեցման արդյունավետությունը։

Լավագույն լուծումների հեղինակ թիմերը ստացան մասնաբաժին 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Buissup Challenge-ի նպատակն էր երիտասարդների մասնագիտական գիտելիքն ու փորձը տեղափոխել իրական բիզնես միջավայր՝ ստեղծելով հարթակ, որտեղ տարբեր ոլորտների մասնագետները կարող են համատեղ աշխատել կոնկրետ մարտահրավերների շուրջ, փորձարկել իրենց գաղափարները և անմիջականորեն համագործակցել բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Երեք օրերի ընթացքում ձևավորված թիմային աշխատանքը, ընկերությունների հետ անմիջական համագործակցությունն ու իրական խնդիրների շուրջ լուծումների մշակումը Buissup Challenge-ը դարձրեցին փորձառական հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, այլև տեսնել իրենց գաղափարների կիրառման հնարավորությունը իրական բիզնես միջավայրում։

Հայ Գործարարների Ասոցիացիայի մասին

2019 թվականին հիմնադրված Հայ Գործարարների Ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը Հայաստանի և միջազգային բիզնես համայնքների միջև համագործակցության հարթակ է ձևավորում։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ գործարար միջոցառումներ և նախաձեռնություններ։ Հայ Գործարարների Ասոցիացիայի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ իրավական հիմքով է Փաշինյանը Տիգրանաշենն ադրբեջանական անունով կոչել․ Վարդանյանը՝ ՔՊ-ին 

  «Քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ Պարզ հարց եմ հնչեցնում․ ըստ այս օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով է...

«Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից. մենք կփրկվենք միայն այն դեպքում, եթե քաջություն ունենանք նայելու խաչին». Հայր Ռուբեն

«Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից. մենք կփրկվենք միայն այն դեպքում, եթե քաջություն ունենանք նայելու խաչին». Հայր Ռուբեն

Վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր»։ Ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր»։ Շահը մեզ ասում է՝ «Մոռացի՛ր»։ Բայց Քրիստոս այլ բան է ասում․ «Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից», Խաչվերացի տոնի առիթով հղած պատգամում նշել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։...

Աղոթենք, որ «իրական» Հայաստանի հատվածները Շուշիի ճակատագրին չարժանանան՝ խաղաղության կեղծ շպարի քողի տակ. Արամ Ա

Աղոթենք, որ «իրական» Հայաստանի հատվածները Շուշիի ճակատագրին չարժանանան՝ խաղաղության կեղծ շպարի քողի տակ. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է Ադրբեջանում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական կորպուսի՝ օկուպացված Արցախ այցին. «Խոր ցաւով ու ընդվզումով դիտեցինք ընկերային ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները)։ Հայաստանի «բարեկամները» կը պարեն Շուշիի մէջ...

Չի կարող արդարադատության հիմքում լինել վրեժխնդրությունը․ Լիլիթ Գալստյան 

«Հայաստանի եվրոպական ուղղության ընտրությունը պետք է համապատասխանի Հայաստանում առկա քաղաքական բովանդակությանը։ Սա նշանակում է, որ երկրում չպետք է լինեն քաղաքական հալածյալներ, չպետք է լինեն քաղաքական բռնաճնշումներ, ինչի ականատեսն ենք այսօր։...

Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:...