Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու. Արսեն Ջուլֆալակյանը հեգնում է

6 Օգոստոսի, 2025

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Առաջարկում եմ ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը: Չէ՞ որ գործ ունենք քպ անունով աննախադեպ քաղաքական թիմի հետ, որն իր վարչապետի առաջնորդությամբ, երբեք չի վրիպում և միշտ «հաղթանակած» է դուրս գալիս՝ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից:

Եվ այսպես, քպ-ի տիեզերական մասշտաբի «հաղթանակները»:

✔️«Արցախը Հայաստան է և վերջ» արեցին,

✔️հետո պատերազմը հաղթեցին,

✔️ապա որոշեցին Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովել,

✔️մի փոքր իջեցրին Արցախի հարցում նշաձողը,

✔️ընթացքում պատահաբար Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում,

✔️հայտարարեցին, որ Արցախում էթնիկ զտումներ չկան,

✔️հպարտացան իրենց այդ նվաճումով՝ որպես սեփական հաջողության պատմություն:

✔️վերջում էլ վերոնշյալ հերոսությունների շարքն եզրափակեց քպ-ական բացարձակ ունիկալ մի արարած՝ հայտնելով, որ Գրանադայում լուրջ հաղթանակի են հասել, չվախենանք (05.10.23թ): Հա, ու որ միջանցքի թեման էլ փակել են…

Կարծում եմ, ոչ էլ արժի սպասել ԱՄՆ-ին:

Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու:

Իսկ ավելի ճիշտ՝ հաղթել ենք»։

Նմանատիպ նյութեր

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը`...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնել է իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը»։ «Բողոքական քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդների մի խումբ հրել է Անգելինա Վուչիչին,...

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ

Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։ «Հիշեցնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների...