Կարմիր գիծը վերջնական հատել է Նիկոլը, պահանջում եմ դատել Նիկոլին ու իր կենակցին․ Էլեոնորա Մանանդյան

2 Հունիսի, 2025

Հինգ տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանի Հանրապետությունը, ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետությունը, պետական համակարգը, կազմաքանդում է բոլոր օղակները։ Այս մասին` կառավարության դիմաց, ի պաշտպանություն Հայ եկեղեցու բողոքի ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից Էլեոնորա Մանանդյանը։

«Մենք այլևս տեսնում ենք, որ պետությունը գրեթե չի աշխատում։ Մենք ենթակա ենք այսօր արդեն լրջագույն սպառնալիքի ընդհանրապես ոչնչանալու, ու հանկարծ այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ջարդելու մեր հիմնասյունը՝ Հայ առաքելական եկեղեցին։

Կարմիր գիծը վերջնական հատել է Նիկոլը։  Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր և աղոթում են առ Աստված։ Որտե՞ղ եք դուք այժմ, երբ որ ձեր հավատը ոտնահարված է, որտե՞ղ եք դուք այժմ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել Հայ առաքելական եկեղեցին, ինքը պղծել է մեր սրբություններից մեկը, ինքը հանձնել է Արցախը թշնամուն, դա մենք չգիտես ինչու՝ մարսեցինք։ Եիմա, եթե մենք հանդուրժենք այս քայլերը, այլևս ընդհանրապես իմաստ չի ունենա համարել, որ մենք ունենք Հայաստան և մենք հայ ենք։

Մենք պահանջում ենք առաջին հերթին, իհարկե, ոչ թե հրաժարական, ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես, ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին՝ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար, անձնական վիրավորանքի հմար։

Ես հասկանում եմ, որ կրթություն չունեն, ես հասկանում եմ, որ այդ հորդանոցներում իրենք են մեծացել և որևէ կրթություն չեն ստացել, դրա համար երբեմն փորձում են ասել, որ կրթությունը նորաձև է, որ իրենց ներշնչեն, որ կրթություն են ուզում ստանալ, այնուամենայնիվ իրենց պետք է դատել, անհապաղ»,- ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...