Կանխակալ և ընտրովի արդարադատություն. Գոհար Մելոյան

28 Հոկտեմբերի, 2025

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը գրել է .

«Կանխակալ եւ ընտրովի արդարադատություն. Երկակի ստանդարտների եւս մեկ դրսեւորում.

Որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն.

Եթե Ռուսաստանի հետ միություն կազմելու վերաբերյալ կոչը կամ առաջարկը քննչական մարմնի կողմից որակվում է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը» վերտառությամբ հոդվածով, ապա նույն տրամաբանությամբ Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ ցանկացած կոչ կամ այդ ուղղությամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտ, այդ թվում՝ «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետք է արժանանա նույն իրավական գնահատականին՝ քրեաիրավական մեղադրանքին

Ակնհայտ է, եթե Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, ապա տեղի է ունենալու ինքնիշխանության որոշակի փոխանցում կամ սահմանափակում՝ ի օգուտ Եվրոպական միության կառույցների։

Ավելին, այս «իրավամտածողությամբ» հանցագործություն էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, որովհետև Հայաստանը ստանձնեց պարտականություն ճանաչելու Եվրոպական դատարանի իրավասությունը՝ սահմանափակելով իր ինքնիշխանությունը

Կամ հանցագործություն էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելը, որովհետև Հայաստանը ստանձնեց Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն իր տարածքում կատարվող հանցագործությունների մասով.

Հետևաբար, Որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը չի կարող համարվել քրեական հանցագործություն, քանի որ ցանկացած միության, դաշինքի, կազմակերպության անդամակցելը և հաճախ միջազգային պայմանագիր վավերացնելը ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում:

Սակայն, երբ իրավապահ մարմինները քրեական օրենսգիրքն օգտագործում են միակողմանիորեն՝ այն կիրառելով միայն իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, պարզ է դառնում, որ այդ գործողությունների հիմքում ոչ թե օրենքի և իրավունքի գերակայությունն է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի շարժառիթը»։

 

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...