Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին. պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է. «Արմլուր»

22 Հունիսի, 2026

Իրավապահները կալանավորել են նաև Դավիթ Ղազինյանի սանիկին՝ Արման Սարգսյանին։ Հաղորդում է ArmLur.am-ը:

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և իրեն ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ԿԸՀ որոշումները։ Դատախազությունը ևս դատարանում ներգրավված է որպես երրորդ անձ։

Նշենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ Դատախազությունը ներկայացրել էր երկու դիմում՝ հանձնաժողովին խնդրելով համաձայնություն տալ քրեական հետապնդում հարուցելուն և թեկնածուին ազատությունից զրկելուն։

Հունիսի 17-ին ԿԸՀ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել էր, և ժամեր անց Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր։ Արդեն հաջորդ օրը՝ առավոտյան, որոշում էր կայացվել նրան երկու ամսով կալանավորելու մասին։

Ղազինյանի կողմից ներկայացված հայցն ընդունվել է վարույթ և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանին։ Վերջինս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է ներկայացնել հունիսի 17-ի որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջ ծավալով, ինչպես նաև արտահերթ նիստի ձայնագրությունները։ ԿԸՀ-ն պետք է դրանք անհապաղ ներկայացնի՝ որոշումը ստանալու պահից։

 

Նմանատիպ նյութեր

Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան»

Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան»

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԳ նախարարը ներկայացնում է հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերը

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով։ Որոշումը հրապարակվեց քիչ առաջ։ Նշենք, որ գործը մակագրվել էր դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։ Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները...

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են աղմկահարույց գործեր քննող դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք նրա նկատմամբ...

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն...