Կալանավորը բանտի հեռախոսով ամիսներ շարունակ ահաբեկել է իրավապահներին. Լիա Սարգսյան

9 Հունվարի, 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գառնիկ Բաղդասարյանը ամիսներ շարունակ բանտի տաքսաֆոնային հեռախոսով զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել, թե ռումբ է տեղադրված մի շարք պետական և հանրային նշանակության շինություններում և տարածքներում։
Անձնական դրդապատճառներով պայմանավորված Բաղդասարյանը հայտնել է, թե ռումբ կա տեղադրված ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վանանդ Ասատրյանի աշխատասենյակում, «Վանաձոր» ՔԿՀ-ի դարպասների մոտ, Արտակ Ավագյանի և Վահե Ղազարյանի
աշխատասենյակների դռների դիմաց, Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի 6 հասցեում գտնվող Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքում, կալանավայրերի վարչության շինության նկուղում, Վանաձոր քաղաքի տարբեր հասցեներում, ՀՀ արդարադատության նախարարության շենքում։

Նմանատիպ նյութեր

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Արսեն Գևորգյանի մահվան համար․ հարց՝ Սրբուհի Գալյանին 

«Կոնկրետ այս մահվան դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է հետևյալը․ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ անձը չի հայտնել ինքնազգացողության վատացման մասին։...

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական...

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում...

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածուն, որին կալանավորել էին ընտրություններից չորս օր առաջ, այսօր մահացել է կալանավայրում։ Նրա դեմ արդեն հրապարակային արշավ էր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

  Ազգային Ժողովում տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգն՝ այստեղ։ Մանրամասները՝ ուղիղ...