Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ և արժանապատվությամբ, մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները. Իշխան Սաղաթելյան

Ապր 22, 2025

Այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը, այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս նախաձեռնությունն ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։

Իշխանությունն ունի երկու ընտրություն.

1. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը,

2. մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։

Երրորդ տարբերակ չկա։

Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների օրենքների հիման վրա, որտեղ ցեղասպանության ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, վաղուց քրեորեն պատժելի է։

ԱԺ-ում այս նախագծի քննարկումը վեր է ածվելու հիշողության և ազգային ինքնության պաշտպանության հարցում ջրբաժանի։

Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով, իսկ մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները։ Կողմերին ընտրելու է մեզանից յուրաքանչյուրը։

Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականությանը, քաղաքացիական հասարակությանը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հստակեցնել և վերահաստատել իրենց դիրքորոշումները և համատեղ պայքարել ուրացման քաղաքականության դեմ»,- գրել է Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով

Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությանը: Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք կարող»,- ասել է նա՝ անդրադառնալով Ուկրաինայում եվրոպական...

Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին

Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Շիմալյանն ահազանգում է, որ այսօր այգում զբոսնելիս ծառի մի հատված պոկվել եւ ընկել է իր գլխին։ «Այսօր 11.05.2025-ին ժամը 16։40 սահմմաններում Երևանում Քանաքեռ հեկ թաղամասի Ղափանցյան փողոցի հարակից այգում տհաճ դեպք տեղի ունեցավ ինձ հետ։ Նշված...

Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր. ՆԳՆ

Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր. ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են, որ  ՓԾ-ն արձագանքում է քամու հետևանքով վնասների վերաբերյալ բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։ «Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ...

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում: Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։ Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի...

Կոկաի՞ն. ինչ են թաքցրել Մակրոնն ու Մերցը գնացքում

X սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են, թե ինչ են Մերցն ու Մարկոնը փորձել թաքցնել լրագրողներից Կիև կատարած իրենց ուղևորության ժամանակ։ Ոմանք կարծում են, որ արևմտյան առաջնորդներին կարող են բռնել թմրանյութեր...