ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում. Իշխան Սաղաթելյան 

22 Ապրիլի, 2025

«ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում և շարունակ սադրիչ պահվածքով է հանդես գալիս»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած վիճաբանությանը:

Պատգամավորի խոսքով՝ Ալեն Սիմոնյանն է սադրել.

«Իրենց այս պահվածքը, շաբաթվա լարվածությունը ուրացման ֆոնին՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին, պայմանավորված է հասարակական, քաղաքական հանրային արձագանքով ու նրանց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա։ Իրենք շարունակ ժխտում են և բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...