Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով

6 Սեպտեմբերի, 2025

Վրաստանի Կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում, 30 անձ ձերբակալվել է «օրինականացված գողության», «հանցավոր համայնքին» անդամակցելու, «հանցավոր համայնքի» գործունեությանը օժանդակելու և այլ հոդվածներով։ 2 անձի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Ոստիկանական գործողություններ են իրականացվել Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Իմերեթիում և Կախեթիում։

Jnews.ge-ի հաղորդմամբ, քննությունը պարզել է, որ քրեական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք, անձնական շահ ստանալու նպատակով, մասնակցել են քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը, կազմակերպել են այսպես կոչված գողական վեճեր հակամարտության կողմերի մասնակցությամբ, որոշումներ են կայացրել կողմերից մեկի օգտին՝ հետևելով այսպես կոչված գողական ավանդույթներին, և պարտադրել են մյուս կողմին վճարել գումար։ Սահմանված ժամկետների խախտման դեպքում նրանք սպառնացել են ֆիզիկական բռնությամբ և մահով։

Քննությունը նաև պարզել է, որ այսպես կոչված «օրենքով գող» Թենգիզ Խոփերիան՝ մականունով «Չինկա», ով գտնվում է արտասահմանում, մասնակցել է այսպես կոչված գողական հաշիվների՝ մեղադրյալների և վիճող կողմերի մասնակցությամբ։

Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել մեղադրյալների տներում և բնակարաններում՝ որպես իրեղեն ապացույցներ առգրավելով հրազեն, զինամթերք և գումար։ Առգրավվել են նաև մեղադրյալների բջջային հեռախոսները, որոնք նրանք օգտագործել են միմյանց հետ և արտասահմանում բնակվող վրացի «օրենքով գողերի» հետ շփվելու համար։

Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարի ազատազրկմամբ։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...