Ջավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. Դավիթ Ռստակյան

5 Հունիսի, 2026

Yerkir.am հարցերին պատասխանում է վիրահայ հասարակական քաղաքականազգային գործիչԱխալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի (Սակրեբուլոյինախկին երկարամյա անդամ Դավիթ Ռստակյանը։

-Պարո՛ն ՌստակյանՀայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են ծանրագույն օրեր։ Կարծիք կաոր սա ոչ թե սովորական նախընտրական շրջան էայլ Հայաստանի և հայ ժողովրդի գոյության համար վճռորոշ փուլ։ 

-Միանշանակ այդպես է․ պահն օրհասական է, և կանգնած ենք մի լարի, երբ սովորական տարուբերվելը և ճիշտ չկողմնորոշվելը կարող է անդունդը գլորել մեզ։ Մեզ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին, որն ապրում է թե՛ պետության ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ Սփյուռքում, նաև այստեղ՝ Ջավախքում։ Փաշինյանի իշխանությունը գնում է տիպիկ Սահակաշվիլու ուղիով՝ երկիրը սարքել է գերտերությունների բախման գոտի, արևմտաթուրքական ուժերի խաղահրապարակ։ Արդյունքում՝  հայ ժողովուրդը կանգնած է ծանր երկընտրանքի առջև՝ ընտրել թուրքական ստրկության ուղի՞ն, թե՞ հզոր երկիր ունենալու հնարավորությունները՝ կայուն ու վստահելի դաշնակիցներով ու անվտանգության երաշխիքներով։

-Ջավախահայությունը մշտապես նեցուկ է եղել Հայաստանի Հանրապետությանընպաստել կայացման ու զարգացման գործին։ Այսօրայս ճակատագրական փուլում ի՞նչ տրամադրություններ կան Ջավախքում։ 

-Այո, Հայաստանի Առաջին հանրապետության տարիներից սկսած ջավախահայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել պետականաշինության գործին։ Հիշենք, որ երկու վարչապետները՝ Քաջազնունին և Օհանջանյանը, ինչպես նաև նախարարներ Տեր-Մինասյանն ու Դարբինյանը, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից՝ ռեկտոր Հակոբ Մանանդյանը և բազմաթիվ այլ պետական ու հանրային գործիչներ սերում էին հենց Ջավախքից։ Ինքս 1990-ական թվականներին լինելով իրադարձությունների կիզակետում, կենդանի վկան եմ այն մեծ նվիրումի, որը ջավախահայության կողմից ցուցաբերվեց թե՛ Սպիտակի երկրաշարժի օրերին, թե՛ արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում ու դրանից հետո։ Այսօր ևս ջավախահայությունը խոր ցավով է հետևում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին։ Բնականաբար, կան մարդիկ, որոնք ընկած են Փաշինյանի իշխանության տեղեկատվական տեռորի ազդեցության տակ և կրկնում են նրա խաբեությունները, բայց գիտակից հատվածը լավ տեսնում է կատարվողը և մերժում Նիկոլ Փաշինյանին։

-Փաշինյանի իշխանության մաս կազմող որոշ ջավախահայերայդուհանդերձկոչ են անում քվեարկել Փաշինյանի օգտին՝ նշելովոր նա լավ բաներ է արել Ջավախքի համար։

-Գիտեք, մարդ պետք է բարոյականություն ունենա և հասկանա՝ կարելի՞ է սեփական շահի ու 30 արծաթի դիմաց ուրանալ Արարատը, նաև ջավախահայ մարտիկների արյամբ ազատագրված Արցախը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, դուրս գալ մեր սրբության սրբոց Եկեղեցու, մեր ինքնության ու արժեքների դեմ, քանդել մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, խզել կապը Սփյուռքի ավանդական մեր կազմակերպությունների հետ։ Եվ այդ ամենը հանուն ինչի՞, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իբր բարեկամությա՞ն։ Նրանք չգիտե՞ն, որ այդ երկրները երբեք չեն հրաժարվել Հայաստանի ու հայ ժողովրդի բնաջնջման իրենց վաղեմի քաղաքականությունից։ Արցախում ցեղասպանված հայության արյունը դեռ չի չորացել, ուզում ենք նույնը կրկնվի արդեն Հայաստանի Հանրապետությունու՞մ։ Արևմտյան Ադրբեջանը լինելու է, եթե Փաշինյանը վերարտադրվի։ Մենք այստեղ՝ Ջավախքում, ուղղակի ամոթ ենք զգում, երբ ամեն օր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի խայտառակություններն ու նվաստացուցիչ, կործանարար  քայլերը։

Ինչ վերաբերում է Ջավախքում արված ծրագրերին։ Ես անցած տարիներին ոչ մի արտառոց բան չեմ տեսել, եթե խոսքը ընթացիկ ինչ-որ ասֆալտապատման կամ այլնի մասին է, ապա դա պետությունների՝ Վրաստանի ու ՀՀ-ի սովորական գործառույթն է, ես այստեղ ոչ մի հերոսություն չեմ տեսնում։ Առավել ևս, որ ջավախահայության շատ հիմնահարցեր ՀՀ-ում ստեղծվում են արհեստական, որոնք պարզապես չպետք է լինեին։

-Իբրև ջավախահայ հասարակականքաղաքական գործիչ ո՞ր ուժին կոչ կանեք քվեարկել։ 

-Միանշանակ պետք է մերժել Փաշինյանի իշխանությանը և նրա ծրագրով ստեղծված որոշ մանր մասնակիցներին: Փաշինյանի վերարտադրությունը դա ուղիղ ճանապարհ է դեպի թուրքական ստրկություն։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ով, ով, մենք՝ ջավախահայերս, մեր կաշվի վրա ենք զգացել դա Սահակաշվիլու տխրահռչակ տարիներին։ Վրացիները ևս Բաթումում, Թբիլիսիում և այլուր  Եվրոպա էին տենչում, բայց բաժին հասավ թուրք-ադրբեջանական մուղամը։ Տարբերությունը միայն այն է, որ Վրաստանը ցեղասպանվելու վտանգ չուներ և միայն տնտեսական ու ժողովրդագրական էքսպանսիայի ենթարկվեց, իսկ Հայաստանի դեպքում դամոկլյան սրի նման կախված է յաթաղանը՝ մեր հայրենիքի վերջին կտորի վրա ցեղասպանվելու վտանգը։

Հետևաբար, իմ սիրելի ջավախահայերին, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,  կոչ եմ անում քվեարկել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին՝ այն ուժին, որն ունի անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր։ Միայն այդկերպ է հնարավոր փրկել իրավիճակն ու միասնաբար կառուցել հզոր, բարեկեցիկ Հայաստան, երկիր, որը կլինի բոլորիս հպարտության առարկան։

 

Նմանատիպ նյութեր

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ...

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են,  Սպուտնիկ Արմենիա-ն տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանից։ Ուշացումով սպասվում է 6 չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից: Հետաձգվել են նաև Թել...

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են», բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են, Զանգակատան հոգևոր բակային ճամբարի փակման արարողությանն ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ «Նայելով ձեզ՝ տեսնում եմ ոչ միայն հոգևոր...

Օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան

Օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան

2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «2026 թվականի օգոստոսը խոստանում է իսկապես բացառիկ լինել երկնքի սիրահարների համար։ Մեկ ամսվա...

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-31-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և...