Ի՞նչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ «Հրապարակ»

Ապր 8, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։

ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:

Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի  «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։

Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։

Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոստիկանները բռնության են ենթարկել պաշտպանյալիս, ծեծել են, բերանը փակել սկոտչով. Արա Ղարագյոզյան

Ոստիկանները բռնության են ենթարկել պաշտպանյալիս, ծեծել են, բերանը փակել սկոտչով. Արա Ղարագյոզյան

Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով նաեւ տեսանյութ ու...

Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը. Ռուբեն Հակոբյան

Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է. «Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը։ Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան նշանառության տակ է առել երկրորդ նախագահի՝ «մենք ենք հրահրել պատերազմը» եզրույթը եւ յուրովի տալիս է ամենատարբեր գնահատականներն ու...

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն...

Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին

Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանն օգնելու համար։ «Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ...

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում...