Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան

4 Մայիսի, 2026

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Զվարթնոց» օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը մայիսի 4-ին անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։

Նմանատիպ նյութեր

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին...

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։ Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ «Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...