Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»

25 Օգոստոսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրել է․ «Միայն վերջին 10-11 օրերին բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է արձանագրվում: Երեկ, Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների վրա «մուննաթ եկավ», թե երբևէ պարզե՞լ եք՝ Հայաստանում ինքնասպանության քանի դեպք է գրանցվում, մտքներովդ անցե՞լ է պարզել ու համեմատել էդ թվերը բանակում ինքնասպանությունների թվերի հետ:

Սա դեռ ամենը չէ: Սուրեն Պապիկյանը նաև լուրջ-լուրջ հայտարարեց. «Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում»: Ներողություն, իհարկե, բայց էլ ումի՞ց պատասխան պահանջել, եթե ոչ առաջին հերթին ոլորտի ղեկավարից, տվյալ դեպքում՝ հենց նախարարից: Ինչ վերաբերում է նախարար Պապիկյանի «մուննաթին»: Բանակում տեղի ունեցող դեպքերը սխալ է համեմատել սովորական, «քաղաքացիական կյանքում» կատարվողի հետ: Նախ՝ բանակը, Զինված ուժերը ինքնին փակ համակարգ են՝ հստակ սուբորդինացիայի ու խիստ կարգուկանոնի պարտադիր պայմանով: Այլապես, Սուրեն Պապիկյանի մոտեցմամբ, պետք է սովորական վթարներն ու վրաերթերն էլ համադրեինք բանակում կատարվածների հետ, ինչն աբսուրդային մեթոդ է ի սկզբանե: Երկրորդ. հարցը միայն սպանություններն ու ինքնասպանությունները չեն: Իսկ միգուցե դրանց թվի ավելացման պատճառներից մեկը բանակում իրականացվող կադրային քաղաքականությո՞ւնն է, երբ բանակը կազմաքանդելու «գծի մեջ»՝ սկսյալ 2018 թվականից, փորձառու, կադրային հրամկազմին փոխարինում են «նոր դեմքեր»: Երրորդ. նկատելի է, որ բանակում ողբերգական ելքով միջադեպերի թիվը ավելացավ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում գնդերեցների ինստիտուտը վերացնելուց, այլ կերպ ասած՝ ՀԱԵ համապատասխան ծառայությունը բանակից դուրս մղելուց հետո: Թե որքանով ուղիղ կապ ունի սա, հուսով ենք՝ մասնագետները կգնահատեն: Չորրորդ. եթե բանակում նման դեպքերը հաճախակի են դառնում, պետք է ոչ թե (ոչ միայն) պատժիչ մարմնի՝ ռազմական ոստիկանության ղեկավարին փոխել, այլ ներբանակային մթնոլորտն ու միջավայրը: Բայց ո՞ւմ ենք սա ասում՝ ներկայացուցչին մի իշխանության, որը վարժական հավաքներն ու բանակային ծառայությունն առհասարակ ընկալում ու պատկերացնում է որպես պատժամիջոց և օդանավակայանում վարժական հավաքների ծանուցագրեր է բաժանո՞ւմ մի քանի օրով երկիր վերադարձած մարդկանց:

Եվ, վերջապես, ի՞նչ սպասել մի իշխանությունից ու նրա մի ներկայացուցչից, որ զարմանում է, թե բանակում տիրող վիճակի ու դրա հետևանքների համար իրենից են պատասխան պահանջում: Դե, հո «թիվ մեկ մեղավորն» ինքը չէ»»։

Նմանատիպ նյութեր

Դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու համար. Միկոյան

Դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու համար. Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը գրում է. «Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին...

Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան

  «Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է։ Կալավորումը, հալածանքները որևէ խնդիր չեն առաջացնում, հաջորդը կարող եք իմ մասին sms գրել։ Սա ոչ թե չորրորդ հանրապետության թևակոխման պրոցես է, այլ՝...

Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։ «Առավոտ 7-7.10-ին եկա խուզարկության։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ, դավաճանի սովորական գործեալաոճն է»,- խուզարկության ավարտից...

Ինչպե՞ս կարող է ատողը բարեփոխել. ինչպե՞ս կարող է բաժանողը կարգավորել. Տեր Փառեն

Ինչպե՞ս կարող է ատողը բարեփոխել. ինչպե՞ս կարող է բաժանողը կարգավորել. Տեր Փառեն

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է. «Երեկվա Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ելույթներից հետո լռում ենք։ Լռում ենք ոչ թե որովհետեւ չենք վիրավորվել կամ չենք ցավում, այլ լռում ենք, որովհետեւ, այնուամենայնիվ, չենք ուզում մեղք գործել (եւ...

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրանաշենը քյարքի, բանակում զոհերը, տնտեսական կոլապսը, սեփական պատգամավորների անբովանդակ ելույթները պետք է կոծկել մի կերպ: Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն...