Իսկ դուք գիտեի՞ք, որ հանձնվելն էր «ճիշտը»․ «Կարճ ասած»

14/03/2025 19:15

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմն ասում է՝ պատրաստ ենք քննարկել փաստաթղթի ստորագրման տեղը և ժամանակը։ Ուրիշ դեպքում սա լավ առիթ էր, որ իշխանությունը չարախնդար, ընդդիմախոսներին ասեր՝ այ տեսե՞ք, բա ասում էիք խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, բա տեսա՞ք արդեն ավարտել ենք փաստաթուղթը։ Բայց իշխանության մեջ ուրախություն չի նկատվում։ Ինչո՞ւ։ Միգուցե նրա համար, որ այս պայմանագիրը միայն Ադրբեջանի առաջարկնե՞րն է ներառում։ Բաքուն երեկ հայտարարելով, որ պայմանագիրն ավարտել են, նաև ասաց, որ այն ադրբեջանական կողմի պահանջներով է, ըստ էության՝ նրանց հեղինակածն է, 12 անգամ իրար փոխանցել են կետերը, Ադրբեջանն առաջարկել է, Հայաստանը պատասխանել է։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ալիևն ասաց՝ 70 օր սպասեցինք Հայաստանի պատասխանին՝ 10-րդ տարբերակի վերաբերյալ, ուղղակի չհամաձայնեցված դրույթներն էին հանել տարբերակից, ինչը համարեց պարզունակ քայլ։ Ըստ էության՝ տեղի է ունեցել հետևյալը, Ալիևը անընդհատ իր պահանջները կրկնել է, գուցե ավելացրել է և ինչ-որ փուլում Փաշինյանը ստիպված համաձայնել է։ Մոտավորապես՝ 44-օրյա պատերազմի նման, որ ամեն անգամ հրադադարի առաջարկները մերժել է, ու ամեն անգամ ավելի վատ տարբերակ է առաջարկվել և ի վերջո ընդունել է։

Դժվար եմ պատկերացնում Հայաստանում մարդու, որը դեմ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ի վերջո խաղաղության հաստատմանը։ Մեծ ցանկությամբ հանդերձ, անվստահություն կա պայմանագրի վերաբերյալ ոչ միայն այն առումով, որ թղթի կտորը խաղաղություն չի պահում, այլև չգիտենք ինչ է գրված դրանում։ Եվ միայն այն, որ իշխանությունը թաքցնում է, չենք հավատում Փաշինյան-Արարատ Միրզոյան զույգի այն պնդումներին, թե դա ՀՀ շահերին համապատասխան է։ Չի կարող հաղթած պետությունը, այն էլ՝ տասնամյակների նվաստացումից հետո հաղթած պետությունը իր պայմաններով քեզ կետեր թելադրել ու դա բխի քո շահերից։ Ասում են փոխզիջումով է ընդունվել պայմանագրի դրույթները, հարցնում ենք՝ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րոնք են, ընկնում են ջղաձգումների մեջ։ Ստացվում է՝ չկա փոխզիջում։ Տավուշից սահմանազատումն էլ էին ասում նրանք էլ են տալու, մենք էլ․ նրանք ի՞նչ տվեցին։

Արտաքին գործոց նախարարի էսօրվա պահվածքից անհանգստությունը չռռում էր․ եթե նա ՔՊ-ական չլիներ, անարգանքի սյունին երևի գամեր իշխանությանը։ Ասում է՝ թերահավատություն ունենք, վստահության պակաս ունենք, Ադրբեջանը կառուցողական չէ, հավելյալ պահանջ են բերում, չենք տեսնում, որ ուզում են խաղաղություն կառուցել․ էս սաղ ասում է Արարատ Միրզոյանը ու հավելում՝ բա ի՞նչ անենք։ ԱԳՆ-ն հայտարարում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտելու մասին, մի քանի ժամ անց Նիկոլի հարցազրույցն է հրապարակվում, որ Ադրբեջանը ամեն օր խոսում է կոնֆլիկտի բառապաշարով, ուժի սպառնալիքով։ Ասում են՝ ավարտել ենք բանակցությունները, ու Փաշինյանը դրանից հետո ասում է՝ Ադրբեջանը Հայաստանի 60-70 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ասում են պատրաստ է պայմանագիրը, հետո Նիկոլը ասում է, որ Ադրբեջանը միջանցք է ուզում։ Ի վերջո, Ալիևը հայտարարում է՝ «Վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել»։ Սա չքացնում է ձեր պայմանագիրը։ Դուրս եկավ, այդ պայմանագիր կոչվածի ստորագրելու օրվա ու ժամի մասին միայն Հայաստանի իշխանությունը խոսեց, նրանք իսկի չեն էլ մտածել, որ դա երբևէ ստորագրելու են։

Կետերից մեկը, որ հրապարակել է Ադրբեջանը, միջազգային դատարանում հայցերի հետքաշումն է։ Սա ի հակառակ մեր շահերի է․ միջազգային բոլոր իրավունքներով, Ադրբեջանի արածները վայրագություններ են, էդ դատարաններում հերթով մերժվելու են Ադրբեջանի հայցերը, մերը՝ բավարարվելու են։ Ասում են, դե ջհանդամ, հրաժարվում ենք հայցերից էլ՝ դրանով ընդունելով, որ Ադրբեջանը ո՛չ ցեղասպանություն է արել, ոչ էլ բռնագաղթ կազմակերպել․ ոչինչ չի արել, սաղ լավ ա, բերեք բարիշենք ու ․․․։ Ու՝ դե ասում են, վստահություն չեք ներշնչում, մի տեսակ անլուրջ մարդիկ եք։ Դրա համար էլ Արարատը ասելիք չունի, ասում է՝ դե բա ինչ անենք։

Կամ կետերից մեկով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ քա՞նի քառակուսի կիլոմետրով։ Ըստ էդ պայմանագրի, Մեղրին Հայաստանի տարածքային ամբողջականության մե՞ջ է, թե ոչ, Ջերմուկը կամ էլ Սև լիճը։ Կամ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե նրա մեջ չկա գերիներին առանց նախապայմանների վերադարձնելու  հարցը։ Էնտեղ ունես գերիներ, դատապարտվածներ, այս պահին դատվող հայրենակիցներ, էդ ի՞նչ խաղաղության պայմանագիր ես կնքում, առանց մեր քաղաքացիներին տեր կանգնելու։ Որ Իսրայելն ու Պաղեստինը հրադադար էին հայտարարում, առաջին պայմանը գերիների հարցն էր։ Կամ ի՞նչ խաղաղության պայմանգիր, եթե ապաշրջափակման հարցը չկա մեջը։ Այսինքն, Ադրբեջանի հետ ունենալու ենք պայմանագիր խաղաղության մասին, բայց ունենալու ենք Բաքվում դատավարություն, փակ սահմաններ, օկուպացված տարածքնե՞ր։ Բայց, օրինակ, կա դրույթ, որ կողմերից պահանջվում է բացառել խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ։ Դա ո՞րն է, կարող է՞ հերոսի ծնունդ նշելը հակասի խաղաղության պայմանագրին։ Կարող է՞ Եռաբլուրը փակեք։

ՔՊ-ն մանիպուլացնում է․ ասում է՝ խաղաղության պայանագիրը պատրաստ է, մեր շահերից է բխում, մնում է բանակցենք ստորագրման տեղի, օրվա համար։ Բայց ամենակարևորը չի ասում՝ ինչե՞ր պետք է անեն արդեն ստորագրման համար, նախապայմանները։ Կան բազմաթիվ պահանջներ Ադրբեջանից, որոնք, բնականաբար, պայմանագրում տեղ չեն գտել, այսպես ասած՝ ուղեկցող միջոցառումների ցանկում են։

Նրանք պահանջում են փոխել սահմանադրությունը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Դրան համաձայնել եք, ասում եք 2026-ին պատրաստ կլինի։ Նրանք պահանջում են միջանցք։ Ասել եք՝ ճանապարհ պատրաստ ենք տալ ու չգիտեմ ինչ եք տալու, երևի էնպիսի բան, որ դուք համարեք ճանապարհ, իրենք՝ միջանցք։ Մյուսը․ ասում են՝ պետք է Հայաստանը հետ տա գնած զենքերը, պետք է զենք չունենա։ Մյուս պահանջը ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցումն է։ Նիկոլն ասում է՝ քննարկելի է։ Սրանք ասում են՝ նախադրյալ չկա, որ հայերը վերադառնան Արցախ, բայց նախադրյալ կա, որ ադրբեջանցիները գան Հայաստան։ Խոսքը, տարբեր հաշվարկներով, 350 հազար ադրբեջանցու մասին է։ Եթե էդ պայմանագրով արցախցիների հարցը չես կարգավորել, էդ 150 հազար հայրենակիցները մնում են օդից կա՞խ։  Ադրբեջանը պահանջում է խաղաղության պայմանագիր կնքելու համար հանձնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են, կռվել են, Արցախի անկախության, մեր երկրի անվտանգության համար, նրանց համարում է հանցագործ։ Հաջորդ պահանջը․ քանի որ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, հիմա Ադրբեջանն ասում է այդ դեպքում դու իմ տարածքից օգտվել ես 30 տարի, շենքեր ես սարքել, շահագործել, կոմունիկացիաներ, հանքեր ես շահագործել, ջրերը, անտառները և այլն, փոխհատուցում։ Էս սրանք պայմաններ են խաղաղության պայմանագրի ստորագրման համար ու սա դեռ վերջն էլ չէ։ Վաղը պահանջելու է ատոմակայանի փակում, որ կնքի պայմանագիր, մյուս օրը պահանջելու է հանքերի փակում և այլն։ Ու էսքանով հանդերձ, Ալիևն ասում է՝ անկախ ամեն ինչից, մենք չենք կարող և չենք մոռանա նախկին 30 տարվա նվաստացումները։

Ժողովուրդ ջան, դուք սրանից խաղաղության հոտ եք ավելի շատ առնո՞ւմ, թե՞ սողացող պատերազմի։ Արարատ Միրզոյանն էսօր ազգային ժողովում ընդդիմադիրներին ասում է ի հեճուկս ձեզ լինելու է խաղաղություն, լինելու է ակախություն, չի լինելու գուբեռնիա և այլ թուրքական, վստահ եմ՝ քաղտեխնոլոգների մտածած թեզեր։ Էն որ լսում ես ու ուզում ես ասել, լսի, Արո՛, դուք չե՞ք հասցրել էնտեղ, որ ստիպված Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարում եք, որպեսզի չլինի պատերազմ․ դուք էլ անգամ չեք հավատում որ պատերազմ չի սկսի Ալիևը, նստած սպասում եք՝ ով մի երաշխիք կտա, տվողն էլ չկա։ Դուք էլ գիտեք, որ Ադրբեջանի էս պահանջներից որ մեկը չկատարես, ասելու է վերջ, դուրս եմ գալիս բանակցություններից, ոչ մի պայմանագիր։ Բայց սրանք էլ էն են, որ չես կարող ոչ մեկը կատարել՝ սկսած նոր սահմանադրությունից։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք կարողանալու ես անցկացնել դա, եթե անգամ մեղմ ասած՝ հետևից ռումբեր արձակես։

ՔՊ-ն ժողովրդին շանտաժ է անում՝ ասելով՝ եթե չեք ուզում խաղաղություն, ուրեմն ուզում եք պատերազմ։ Չի կարող խելքը գլխին մարդն ուզենա պատերազմ։ Բայց նաև, չի էլ կարող խելքը գլխին մարդը սա համարել խաղաղություն։ Չի կարող խելքը գլխին մարդն այսպես ամեն բան հանձնել ու մտածել թե պետության համար լավ բան է անում։ Սա ընդամենը բուկլետի կազմ է նախընտրական քարոզարշավի համար, նպատակն էլ եկող ընտրություններին մի բան կարողանան ասել։

Մի ՔՊ-ական կա, էն որ Նիկոլը գնաց Գրանադայում հանձնեց, ինքը գրում էր՝ ահա, չէիք ուզում գնար, որ էս ձեռքբերումը չունենա՞ր։ Արայիկ Հարությունյանը հիմա ասում է՝ Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը դեպի հավերժություն: Մի պահ ինձ թվաց աղանդավորները դուռը թակել են և խոսում են էն մասին, որ կա հավերժական կյանք, բայց՝ հանդերձյալ։ Այո, մենակ դուք դուխ արեցիք մտնել մի քանի հազարամյա ազգին դավաճանելու բեռի տակ։

Կարճ ասած՝ Այս ամենը տեղի է ունենում ընդամենը մեկ պատճառով՝ ՔՊ-ն հայտնի ճանապարհներով ստացել է իշխանությունը, 2021-ին նույն ճանապարհով պահել է ու ուզում է վերարտադրվել հերթական կամ արտահերթ կարգով։ Իշխանությունը պահելու համար ստիպված գնում եք նման քայլերի, պարանը վզներդ գցած բանակցում եք ու ոտքի տակից աթոռը ճոճում են մի քիչ, ընդունում եք բոլոր պայմանները։ Նար-Դոսը մի պատմվածք ունի, որտեղ հերոսին, որը չուզենալով է գնում տանտիրոջ մոտ, նկարագրում է այսպես․ ամեն անգամ տան տիրոջ մոտ գնում էր այնպես, ինչպես անասունը սպանդանոց։

Սևակ Հակոբյան

ՆԳՆ-ն զգուշացնում է. դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ

ՆԳՆ-ն զգուշացնում է. դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ

ՆԳՆ-ի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ձեզանից շատերը տարբեր սոցիալական հարթակներով նկատել են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական...

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը...

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը: Սա նշանակալի քայլ է կարգավորման...

Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը․ Արման Թաթոյան

Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը․ Արման Թաթոյան

Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ...

Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ներկայացա ոստիկանության բաժին՝ նոր շինծու քրեական վարույթի առնչությամբ ստացած ծանուցագրի հիման վրա, սակայն տվյալ դեպքի վերաբերյալ ոչինչ չեմ կարող հայտնել, քանի որ քննիչը արգելել է նույնիսկ հանրությանը հայտնել, թե ինչ...

Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության...

Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան

«Սա, իսկապես, այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝...

Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր դարձրին վերջին քայլը. Բերբոք

Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլն այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք Երևանին և Բաքվին. այս մասին X-ում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: «Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը...

Կա լավ հնարավորություն, որ այս uարuափելի պшտերшզմը վերջապես կավարտվի. Թրամփ

Երեկ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա  լավ հնարավորություն, որ այս սարսափելի պատերազմը վերջապես կավարտվի: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։ «Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք...

Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը: Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է...