Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում. «Ժողովուրդ»

Ապր 5, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ երեկ՝ Մարտուն Գրիգորյանի երկար սպասված հայտարարությունից հետո, ՔՊ-ում աժիոտաժ է սկսվել, քանի որ հայտարարում էին, թե Վարդան Ղուկասյանը միայնակ չկարողացավ անցնել, և ընդդիմությանը միավորվելու դեպքում միայն ի վիճակի եղավ հասնելու մի քաղաքապետի ընտրության։

Այս իրադարձությանն անդրադարձ է կատարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սպառնացել՝ ասելով, թե Ղուկասյանի ընտրվելու դեպքում թեժ իրավիճակներ են սպասվում և ապա ավելացրել է՝ «գյումրեցու գլխից մազ պակասեց՝ դուք եք պատասխան տալու»։ ՔՊ-ականները միաբերան քաղաքացիներին էին մեղադրում, թե խաբվեցին:

Այսպիսով, թեև իշխանությունը քննադատում է ընդդիմությանը, որ իրենց դեմքով չեն ներկայացել ընտրություններին, խաբել են, սակայն, հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունն էլ խուսափեց ՔՊ-ի դեմքով ներկայանալուց, «բերեց» «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, անարատ կենսագրությամբ Սարիկ Մինասյանին։ Իհարկե, Փաշինյանի գահավիժող վարկանիշով իշխանությանը չփրկեց անգամ Սարիկ Մինասյանի անարատ անցյալը, որովհետև գյումրեցին, և ընդհանրապես ողջ հանրությունը գիտակցում է, որ իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին։

Նրանց չընտրվելու համար մարդիկ պատրաստ են անգամ Վարդան Ղուկասյանին հետ բերել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար․ Ոսկան Սարգսյան

2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սահմանազատման հետևանքը, Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին ապրիլի 7-ին հարցրել եմ՝ Տավուշի մարզի Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս...

Դեղ է, որ լցնում ենք բուժառուի վրա, բայց չգիտենք ինչից է բողոքում․ Նիկոլ Փաշինյան 

Էն, որ հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, նրանի է, որ մենք տգետ ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «7 տարի իմ գլխավորությամբ բոլորդ մնացել եք առաջին դասարանում։ Թուղթ ա, որ պրինտ ենք...

Սահմանադրական դատարանը 6 օր է՝ խորհրդակցական սենյակում է. «Փաստ»

Սահմանադրական դատարանը 6 օր է՝ խորհրդակցական սենյակում է. «Փաստ»

Past.am-ը գրում է․ 2020 թվականին, երբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը, ոլորտի բոլոր մասնագետները պնդում էին, որ այն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների ակնհայտ ու կոպիտ խախտմամբ: Չնայած նման կարևոր օրենքները,...

Ով ուզում ա, թող գա ասի՝ ձեր տեղը վճարում եմ, մենք ճանապարհը կբացենք․ ակցիայի մասնակից

Այսօր առավոտյան Քասախ գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը  Երևան: Քասախցիներին առաջարկվել է հանդիպում Կոտայքի մարզպետի հետ`...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Պանելային քննարկում՝ նվիրված Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին

Երևանում տեղի է ունենում պանելային հանդիպում-քննարկում՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Բանախոսներն են Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և...